Լրահոս
Օրվա լրահոսը

Դատախազությունը քրեական գործ է հարուցել լրագրողի մասնագիտական գործունեությանը խոչընդոտելու դեպքի առթիվ

Ապրիլ 11,2017 16:53

2017թ. ապրիլի 2-ին կայացած ՀՀ ԱԺ ընտրությունները լուսաբանելու ընթացքում «Հայկական ժամանակ» օրաթերթի լրագրող Տիրայր Մուրադյանի նկատմամբ բռնություն կիրառելու և մասնագիտական գործունեությունը խոչընդոտելու վերաբերյալ հրապարակման հիման վրա նախապատրաստված նյութերով Երևան քաղաքի Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների դատախազությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 149-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի հատկանիշներով:

Նյութերի նախապատրաստման ընթացքում «Հայկական ժամանակ» օրաթերթի լրագրող Տիրայր Մուրադյանը նաև ոստիկանությունում հաղորդում է տվել 2017թ. ապրիլի 2-ին Կենտրոն վարչական շրջանի թիվ 9/29 ընտրատեղամասում ՀՀ ԱԺ ընտրությունների ընթացքը լուսաբանելիս անհայտ կնոջ կողմից իրեն վիրավորելու, նկարահանմանը խանգարելու, դրանով իսկ իր աշխատանքը խոչընդոտելու վերաբերյալ:
Փաստի առթիվ դատախազի կողմից հարուցված քրեական գործի նախաքննությունը հանձնարարվել է ՀՀ հատուկ քննչական ծառայությանը:

 

ՀՀ գլխավոր դատախազություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930