Լրահոս
Օրվա լրահոսը

ՌԱԿ-ը ընտրությունները ժողովրդավարական սկզբունքների տեսակետից գնահատում է իբրեւ ոչ ամբողջովին համապատասխան միջազգային չափանիշներին

Ապրիլ 11,2017 16:35
rak

Անմիջականորեն հետեւելով ապրիլի 2-ին կայացած ՀՀ խորհրդարանական ընտրությունների ընթացքին¸ ինչպես նաեւ նախորդած եւ հաջորդող իրադարձություններին¸

Ուսումնասիրելով միջազգային¸ տարածաշրջանային¸ սփյուռքյան ու տեղական դիտորդական առաքելությունների եզրակացություններիդ ինչպես նաեւ հայկական ու միջազգային մամուլի հրապարակումները

Միաժամանակ նկատի ունենալով տարածաշրջանում եւ Հայաստանի անմիջական սահմաններին տիրող ռազմաքաղաքական փխրուն ու վտանգավոր իրավիճակի պարտադրանքները¸ որոնք ընդգծում են ներքաղաքական կայունության առաջնահերթ կարեւորությունը եւ պետության անվտանգությունը դասում են գերիվեր ամեն տեսակի նկատառումներից¸

Նաեւ՝ դրական ակնկալությամբ արձանագրելով քարոզարշավի ընթացքում հատկապես իշխող կուսակցության ներկայացուցիչների տված խոստումները¸

Ռամկավար Ազատական կուսակցությունը տեղի ունեցած ընտրությունները ժողովրդավարական սկզբունքների տեսակետից գնահատում է իբրեւ ոչ ամբողջովին համապատասխան միջազգային չափանիշներին։ Հակառակ բուն քվեարկության ընթացքում կիրառված տեխնիկական նորամուծությունների գոհացուցիչ արդյունքներին¸ քարոզարշավի ընթացքում մրցակից կողմերին եւ առհասարակ մամուլին թույլատրված ազատություններին¸ ինչպես նաեւ քվեարկության օրը բռնության ու խարդախության դեպքերի համեմատաբար սակավաթիվ լինելու փաստին¸ դժբախտաբար ընտրական գործընթացը չձերբազատվեց տարբեր մակարդակների վրա բաշխված ընտրակաշառքի¸ պարտադրանքի¸ պետական ծառայողների¸ կրթական համակարգի պատասխանատուների¸ բանակի¸ ներքին անվտանգության ծառայությունների եւ վերջապես՝ պետական վարչամեքենայի զանգվածային օգտագործման հոռի սովորությունից որը մեծապես կանխորոշեց ընտրությունների արդյունքը՝ ապագա խորհրդարանը ձեւավորելով այնպես՝ ինչպես նախագծված էր։

Ավելին՝ ընտրությունների նախածրագրման ընթացքում¸ ելնելով տարբեր պայմանավորվածություններից¸ ձեռքից բաց թողնվեց Սփյուռքի քաղաքական ողջ ներուժը Մայր հայրենիքի քաղաքական կյանքի միջնորդավորված մասնակիցը դարձնելու առիթը¸ նախընտրելով ընդամենը մեկ ուժ։

Համենայնդեպս¸ ելնելով իր հայաստանակենտրոն եւ հայրենանպատակ սկզբունքից¸ գոհունակությամբ արձանագրելով հետընտրական խաղաղ գոյակեցության իրողությունը¸ Ռամկավար Ազատական կուսակցությունը շարունակում է իր այնպայմանադիր նպաստը բերել Հայաստանի եւ Արցախի հանրապետությունների բարօրության¸ հայրենիքի խաղաղ եւ ապահով զարգացման գործին¸ եւ հաջողություն մաղթելով նորընտիր խորհրդարանին՝ խոստանում է ուշի-ուշով հետեւել տրված խոստումների իրագործմանը։

ՌԱԿ Գերագույն խորհուրդ ՌԱԿ Կենտրոնական վարչություն
Բոստոն Երեւան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930