Լրահոս
Օրվա լրահոսը

Մշակույթի փոխնախարար. «Փխրուն խաղաղության դեպքում կարևոր է , որ բոլոր գերատեսչությունները լինեն միավորված»

Ապրիլ 11,2017 15:27

Ապրիլի 11 -ին ՀՀ Սփյուռքի նախարարությունում տեղի ունեցավ մշակույթի նախարարության կազմակերպած ցուցադրական շտաբի մարզումը՝ «Կառավարման համակարգի բերումը բարձր աստիճանի» խորագրով: Այն ղեկավարեց մշակույթի նախարարի տեղակալ Արթուր Պողոսյանը:

«Հայաստանի նման փխրուն խաղաղություն ունեցող երկրում շատ կարևոր է, որ բոլոր գերատեսչությունները լինեն միավորված»,- նշեց Արթուր Պողոսյանը:

Ցուցադրական շտաբի մարզման ընթացքում խոսվեց հնարավոր պատերազմի ժամանակ իրականացվելիք գործողությունների մասին, որոնք պետք է կատարվեն ընդամենը մեկուկես ժամվա ընթացքում: Դրանցից են օրինակ՝ ՀՀ մշակութային արժեք ներկայացնող թանգարանային նմուշների տարհանումը և ապահով պահեստավորումը, պարային համույթների այցելությունները զորամասեր:

«Հնարավոր զորահավաքների ժամանակ առաջնագիծ կմեկնեն նաև գերատեսչությունների և ստորաբաժանումների ղեկավար անձինք» -հավելեց Արթուր Պողոսյանը:

Նունե ԱՍԼԱՆՅԱՆ

Լուսանկարները՝ ՀՀ մշակույթի նախարարության ֆեյսբուքյան էջից

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930