Aravot.am-ում տեղ գտած՝ լրագրող Արփինե Սիմոնյանի հրապարակման կապակցությամբ հայտնում ենք, որ Գայանե Խաչատրյանին ժամանակին ոստիկանությունից պարզաբանվել է, որ իր նշած անձը որևէ առնչություն չունի ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանի հետ:
Սույն պարզաբանումը հիշեցնելով՝ հիշեցնենք նաև, որ ոստիկանությունում գործին ընթացք էր տրվել, իսկ այժմ այն ոստիկանության իրավասությունից դուրս է:
Ուստի, կոչ անելով չշահարկել պաշտոնյաների անունները սեփական խնդիրների շրջանակում, հորդորում ենք դրանք լուծել բացառապես իրավական հարթության մեջ:
Իսկ ինչ վերաբերում է լրագրող Արփինե Սիմոնյանին, ապա խորհուրդ ենք տալիս պահպանել լրագրողական բարեխղճության տարրական պահանջը և «մենք իրենցից ենք լսել», «իրենք հարևաններին են ասել» կարգի թեականությունները չտեղափոխել վերնագիր:
Կարդացեք նաև
ՀՀ ոստիկանություն