Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Տարածաշրջանում համատեղ ուժերով պետք է կառուցվի դիմակայուն ապագա

Ապրիլ 11,2017 14:03

ԱԻ նախարարն ընդունել է Իրանի դեսպանին

Ապրիլի 11-ին ՀՀ ԱԻ նախարար Դավիթ Տոնոյանն ընդունեց Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադիին:

Հանդիպման նպատակն էր քննարկել արտակարգ իրավիճակների և աղետների ռիսկերի նվազեցման ու կանխարգելման ոլորտում հայ-իրանական համագործակցության ծավալների ընդլայնումը:

Կողմերն ընդհանուր հայտարարի եկան առավել սերտացնել ԱԻ ոլորտում համագործակցությունը երկու երկրների միջև՝ նշելով, որ դեկտեմբերին ստորագրված «ՀՀ ԱԻՆ և ԻԻՀ ՆԳՆ միջև արտակարգ իրավիճակների բնագավառում համագործակցության մասին» փոխըմբռնման հուշագիրն, ըստ էության, նոր էջ է բացում համատեղ գործունեության խորացման և ընդլայնման համար:

Քննարկվեցին ՀՀ ԱԻՆ-ի և արտակարգ իրավիճակների ոլորտում Իրանի Իսլամական Հանրապետության մի շարք շահագրգիռ գերատեսչությունների միջև փորձի փոխանակման և համատեղ վարժանքների իրականացման հնարավորություններն ու համատեղ ծրագրերի իրականացման հնարավորությունները:

Իր խոսքում նախարար Տոնոյանը կարևորեց Հայաստանի Հանրապետության և Իրանի Իսլամական Հանրապետության համատեղ գործունեության դերակատարումը Հարավային Կովկասի տարածաշրջանում աղետների ռիսկի նվազեցման և կանխարգելման հիմնախնդրում՝ նշելով նաև Իրանի Կարմիր մահիկի ներգրավվածության կարևորությունը՝ հատկապես Հայաստանի սահմանամերձ գոտիներում իրականացվող աշխատանքներում:

-Հարավային Կովկասը բնական և մարդածին աղետների ռիսկի տեսանկյունից պետք է հնարավորինս անվտանգ լինի, քանի որ տնտեսության և զբոսաշրջության զարգացումն առանց աղետների ռիսկի նվազեցման անհնար է: Պետք է համատեղ ուժերով մեր տարածաշրջանում կառուցենք դիմակայուն ապագա,-շեշտեց ԱԻ նախարարը:

Ի լրումն նախարար Տոնոյանն առաջարկեց Հայաստանում Իրանի քաղաքացիների զբոսաշրջության առավել ակտիվ ժամանակահատվածում ՀՀ ԱԻՆ 911 ծառայությունում սահմանել պարսկերեն լեզվին տիրապետող օպերատորների հերթապահություն, որոնք կսպասարկեն զբոսաշրջիկների կողմից ստացվող զանգերը:

Խոսելով 2 երկրների միջև փորձի փոխանակման հնարավորություններից՝ դեսպանը բարձր գնահատեց պետական ոլորտում հաշմանդամ աշխատակիցների ներգրավման ԱԻՆ-ի փորձը:

Հանդիպման ավարտին պայմանավորվածություն ձեռքբերվեց նաև համատեղ աշխատանքներ իրականացնել ճգնաժամերին արձագանքելու անդրսահմանային մեխանիզմներ մշակելու ուղղությամբ:

ՀՀ ԱԻՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930