«Հենարան» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպմանն այսօր «ԵԼՔ» դաշինքի մամուլի խոսնակ Տիգրան Ավինյանն անդրադարձավ «Երկիր Ծիրանի» կուսակցության հիմնադիր, Երեւանի քաղաքապետի թեկնածու Զարուհի Փոստանջյանի մեկնաբանություններին այն մասին, թե ինչու է վերջինս մերժել «ԵԼՔ»-ի առաջարկները: «Մենք Զարուհի Փոստանջյանին երեք առաջարկ էինք արել՝ Երեւանի ավագանու ընտրություններում գլխավորել «ԵԼՔ»-ի ցուցակը, միավորվել «Երկիր Ծիրանի»-ի հետ եւ գլխավորել ընդհանրական ցուցակը, կամ որ այդ ցուցակը գլխավորի Նիկոլ Փաշինյանը…Մենք մերժում ենք ստացել, ուստի շարժվում ենք մեր ծրագրով»,-հստակեցրեց Տիգրան Ավինյանը:
Ինչ վերաբերում է Զարուհի Փոստանջյանի որակմանը, թե «ԵԼՔ»-ն արհեստածին դաշինք է, Տիգրան Ավինյանի խոսքով. «Մեր դաշինքը ստեղծվել է գաղափարական հենքով՝ հուշագրում ամրագրելով, որ դաշինքի մասը կազմող երեք կուսակցությունները միավորելու հարցով հետագայում ստեղծվելու է հանձնաժողով: Եթե սա էլ վստահություն չի ներշնչում տիկին Փոստանջյանին, ավելացնելու բան չունեմ»:
Դիտարկմանը, թե ըստ Զարուհի Փոստանջյանի՝ «ԵԼՔ»-ից իրեն պաշտոնական առաջարկ չի եղել, Ավինյանը հակադարձեց՝ ասելով, որ եղել է. «Մեկ անգամ չէ, որ արվել է»:
Մանրամասն՝ տեսանյութում
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ