Լրահոս
Օրվա լրահոսը

«Մենք աշխատել ենք, որ ձայները տրվեն ՀՀԿ-ին». Կնյազ Հասանով

Ապրիլ 11,2017 13:39

Հայաստանում առկա ազգային փոքրամասնությունները մեծ հույսեր են կապում Ազգային ժողովում ներկայացված լինելու փաստի հետ:

ՀՀԿ ցուցակով պատգամավոր ընտրված Հայաստանի քրդական համայնքի ղեկավար Կնյազ Հասանովն այսօր «Պոստ սկրիպտում» ակումբում վստահեցրեց՝ խորհրդարանում բարձրացնելու է ազգային փոքրամասնությունների իրավունքների պաշտպանությանը, կրթությանը ու մշակույթին վերաբերող հարցեր:

Հայաստանում ասորական համայնքի ներկայացուցիչ, ՀՀԿ ցուցակով պատգամավոր դարձած Արսեն Միխայլովն էլ ասաց, որ պատմական իրադարձություն է, որովհետեւ առաջին անգամ է, որ ասորական համայնքի ներկայացուցիչը ներկայացված կլինի ՀՀ ԱԺ-ում. «Մենք պետք է քննարկենք մեր էթնիկ մշակույթի խնդիրները եւ դա ոչ միայն Հայաստանի ասորական համայնքի համար է մեծ իրադարձություն, այլև դրսում ներկայացված մեր համայնքի համար… սա մեզ համար մեծ գործ է և մենք կկարողանանք մեր էթնիկ մշակույթի խնդիրները հոգալ ԱԺ-ում եւ ինչու չէ՝ ՀՀ քաղաքացի ենք, կմասնակցենք մյուս օրենսդրական նախաձեռնությունների քննարկմանն ու ընդունմանը»:

Լրագրողները նորընտիր պատգամավորներից նաեւ հետաքրքրվեցին՝ ինչո՞ւ են ներկայացվել հենց ՀՀԿ ընտրացուցակով, արդյոք չկա՞ն համայնքներում ընդդիմադիրներ, որոնք դժգոհ են եղել այս որոշումից, ի պատասխան Կնյազ Հասանովն ասաց. «Ազգային փոքրամասնությունները, որտեղ էլ լինեն, պետք է լինեն իշխանամետ, որովհետև երբ փոքր խնդիր է լինում, դա նկատվում է որպես ազգային խտրականություն: Մեր հարցերը պետք է լուծվեն իշխանությունների հետ: ՀՀ իշխանությունները և՛ առաջ, և՛ հիմա ամեն ինչ անում են, մենք չենք կարող ընդդիմադիր լինել Հայաստանի իշխանություններին, որովհետև մեր բոլոր հարցերով դիմում ենք պետությանը: Ուստի, ես համարում եմ, որ ազգային փոքրամասնությունները պետք է կապ ունենան պետական մարմինների հետ, ՀՀԿ-ի հետ, որովհետև ՀՀԿ-ն երկար տարիներ իշխանական հզոր կուսակցություն է, այնտեղ կան բանիմաց, խելացի մարդիկ: Մենք աշխատել ենք, որ ձայները տրվեն ՀՀԿ-ին»:

Արսեն Միխայլովն էլ ասաց, որ իրենց համայնքում ընդդիմադիրները շատ քիչ տոկոս են կազմում. «Կան քիչ մարդիկ, 1-2 տոկոս, որ այլ ուժերի են սատարում», իսկ ՀՀԿ-ի հետ իրենք արդեն 16 տարի է՝ համագործակցում են:

 

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930