«ԵԼՔ» դաշինքը Երեւանի քաղաքապետի ընտրություններին մասնակցում է քաղաքային իշխանություն ձեւավորելու նպատակով եւ իրեն մրցակից է համարում ՀՀԿ-ին: Այս մասին այսօր «Հենարան» մամուլի ակումբում հայտարարեցին «ԵԼՔ» դաշինքի ավագանու թեկնածուներ Տիգրան Ավինյանն ու Էդուարդ Աղաջանյանը:
Անդրադառնալով հարցին, թե իրենց քաղաքապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանն ունա՞կ է լինելու «քաղաքի մենեջեր», այսինքն՝ քաղաքապետ, Տիգրան Ավինյանն ասաց. «Նա ունի քաղաքապետի պաշտոնը ստանձնելու ունակություններ, որոնք արդյունավետ կծառայեն այդ պաշտոնին: Նա եղել է կուսակցության լիդեր, խմբագիր, եւ կարծում եմ՝ լուրջ պաշտոններ ստանձնելու ներուժ ունի»:
Էդուարդ Աղաջանյանն իր հերթին նշեց, որ Նիկոլ Փաշինյանը «քաղաքի մենեջեր» դառնալու գործում մենակ չէ. «Նրա կողքին է երիտասարդ եւ մասնագիտացված թիմ: Փաշինյանի՝ քաղաքապետ լինելու արդյունքում երկրում քաղաքական իրավիճակ կփոխվի»:
Կարդացեք նաև
«ԵԼՔ»-ի ներկայացուցիչները հայտնեցին նաեւ, որ իրենց նախընտրական ծրագիրը կհրապարակվի առաջիկայում եւ այն միտված է լինելու Երեւանում դրական փոփոխությունների իրականացմանը:
Մանրամասն՝ տեսանյութում:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ