Լրահոս
Օրվա լրահոսը

Ադրբեջանում հիստերիա է բարձրացվել Պետերբուրգի Duty Free-ում ղարաբաղյան օղու հայտնվելու պատճառով

Ապրիլ 11,2017 13:17

Ադրբեջանում հերթական հիստերիան է բարձրացվել. այս անգամ պատճառը Սանկտ Պետերբուրգի օդանավակայանի Duty Free-ում ղարաբաղյան օղու հայտնվելն է: haqqin.az ադրբեջանական լրատվական կայքի մոսկովյան մասնաճյուղը «անտարբեր չի մնացել» և շտապել է արձագանքել Սանկտ Պետերբուրգի «Պուլկովո» օդանավակայանի Duty Free-ում «Karabakh» անվանմամբ մրգային օղիների վաճառքին:

Կայքի հրապարակման համաձայն՝ Duty Free-ն իբրև թե վաճառում է «կեղծ» օղի, որն արտադրվել է «ոչ օրինական» տարածքում, «ոչ օրինական» կազմակերպության կողմից:

Միևնույն ժամանակ նույն հրապարակման մեջ գրված է, որ ապրանքատեսակի պիտակում որպես արտադրող նշված է Ստեփանակերտի կոնյակի գործարանի երևանյան մասնաճյուղը: Հետևաբար, որևէ խոչընդոտ չկա տվյալ ապրանքատեսակը միջազգային շուկայում սպառելու համար:

Այնուամենայնիվ, լրատվամիջոցը պարզաբանումներ է պահանջել ղարաբաղյան օղին ներմուծող «Լենրիանտ» ընկերության ղեկավար Գրեգորի Ծերեթելիից: Նշվում է, որ հարցումից հինգ օր է անցել, սակայն ադրբեջանական կողմն այդպես էլ պատասխան չի ստացել:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930