ԲՀԿ-ն ամբողջապես գտնվում է Սերժ Սարգսյանի վերահսկողության ներքո։ Այդ մասին վկայում են բոլոր հնարավոր փաստերը։ Ակնհայտ է, որ Գագիկ Ծառուկյանը քաղաքական արենա է վերադարձել Սարգսյանի հետ համաձայնեցված, եւ դրանից ելնելով ԲՀԿ-ի գործունեությունն էլ առայժմ համապատասխանեցվում է Բ. 26-ի կամքին եւ թույլատրելիության աստիճանին։
ՀՅԴ-ն ՀՀԿ-ի կրտսեր գործընկերն է եւ այս փուլում զգալի չափով կախվածության մեջ է գտնվում Սերժ Սարգսյանից։ Այսինքն՝ դաշնակցականները նույնպես իրենց գործունեությունը պայմանավորում են Բ. 26-ից եկող ազդակներով։
Փաստերի այս համադրության միջոցով խճանկարը ամբողջանում է, եւ ակնհայտ է դառնում մի պարզ ճշմարտություն, որ քաղաքական ուժերը հրաժարվել են մասնակցել ընտրություններին Սերժ Սարգսյանի արգելանքի պատճառով։ Հենց այդպես, նա արգելել է եւ վերջ, իսկ տարաբնույթ ստվերային գործարքների մեջ գտնվող ուժերը ստիպված զիջել են՝ համաձայնելով «բոյկոտի» ոչ այնքան ձեռնտու տարբերակի հետ։ Սա հատկապես ձեռնտու չէ ԲՀԿ-ին, քանզի քաղաքական ուժն այդ կարող էր ավագանիում լուրջ ներկայություն ապահովելու հայտ ներկայացնել։
Կարպիս ՓԱՇՈՅԱՆ
Կարդացեք նաև
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Չորրորդ իշխանություն» թերթի այսօրվա համարում
Կարպիս Փաշոյան, դու որ օրվա քաղաքագետն ես, որ հիմա էլ էայսպիսի անպատասխանատու հայտարարություններ ես անում: Հայտարարություներիցդ երևում ա, որ դու ես գտնվում ոմանց ազդեցության ներքո: ԲՀԿ-ն Հայաստանի երկրորդ քաղաքական ոժն ա ու ունի ուրույն դերակատարում քաղաքական դաշտում, որը չունի ոչ մի այլ ուժ