Հայաստանի թռչնաբույծների միության նախագահ Սերգեյ Ստեփանյանի խոսքերով՝ Սուրբ Զատիկին ընդառաջ՝ Հայաստանի խանութներում եւ սուպերմարկետներում արդեն իսկ արձանագրվում են մասսայական թանկացումներ։
«Ժողովուրդ» օրաթերթը ձու արտադրող ընկերություններից տեղեկացավ, որ 01 կարգի հավկիթի բացթողման գինը կազմում է 55-56 դրամ։ Այսինքն՝ տեղական արտադրողները հավկիթը խանութներին եւ սուպերմարկետներին մատակարարում են նշված գնով։
Ի դեպ, փոքր թռչնաֆաբրիկաները բարձր ինքնարժեքի պատճառով ստիպված են լինում խանութներին եւ սուպերմարկետներին որպես բացթողման գին առաջարկել 58-59 դրամ։
Բայց չնայած սրան՝ այսօր Երեւանի եւ ՀՀ մարզերի շատ խանութներում եւ սուպերմարկետներում հավկիթի գինը տատանվում է 65-75 դրամի սահմաններում։ Հիմնականում այն վաճառվում է 70-75 դրամով։ Մատների վրա կարելի է հաշվել այն խանութները, որտեղ հավկիթը վաճառվում է 60-65 դրամով։
Կարդացեք նաև
Թռչնաբույծների միության նախագահ Սերգեյ Ստեփանյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հայտարարեց, որ ՀՀ-ի բոլոր ձու արտադրողները ցանկություն ունեն, ավելին՝ նրանք փորձել են ե՛ւ Ամանորին, ե՛ւ Սուրբ Զատիկին ընդառաջ՝ էժանացնել ձվի գինը, սակայն ապարդյուն։ Քանի որ ձվի արտադրության մեջ կիրառվող հարակից այլ ապրանքատեսակներ միաժամանակ թանկացել են։
Սյունէ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում