Լրահոս
Օրվա լրահոսը

Անցած ապրիլի սկզբից մինչև հունիսի վերջը Քաշաթաղի շրջանից 1200-ից ավելի կամավորականներ են մեկնել առաջնագիծ

Ապրիլ 11,2017 12:32

ՀՀ ԵԿՄ Քաշաթաղի տարածքային բաժանմունքը գործում է արդեն 20 տարի, այժմ ունի 50-ից ավելի անդամ: Ապրիլի 9-ին բաժանմունքի անդամների մասնակցությամբ, շրջվարչակազմի նիստերի դահլիճում, կայացավ ամենամյա հաշվետու ժողովը:

Ներկա էին ՀՀ ԵԿՄ վարչության փոխնախագահ Օհան Գևորգյանը, Սյունիքի տարածքային խորհրդի փոխնախագահ Սուրեն Բաղդասարյանը, Գորիսի տարածքային բաժանմունքի անդամներ, Քաշաթաղի շրջվարչակազմի ղեկավարի տեղակալ Արտուշ Մխիթարյանը, Արցախի ազատամարտիկների միության (ԱԱՄ) շրջանային կառույցի նախագահ Քերոբ Մովսեսյանը, շրջանային զինկոմ Ստեփան Օհանջանյանը:

Մինչ ժողովի սկսվելը՝ երկրապահները ծաղիկներ խոնարհեցին Վահան Զատիկյանի կիսանդրու և ԵԿՄ պուրակում կանգուն խաչքարի մոտ:

Օ. Գևորգյանը ողջունեց ներկաներին, տեղեկացրեց, որ փետրվարին կայացավ ԵԿՄ 11-րդ համագումարը, որից հետո բաժանմունքներում կայանում են հաշվետվություններ:

2016-ին կատարածի մասին հաշվետվություն ներկայացրեց ԵԿՄ Քաշաթաղի բաժանմունքի նախագահ Սեյրան Պողոսյանը: Բանախոսն առաջինն անդրադարձավ անցած ապրիլյան պատերազմական իրադարձություններին` նշելով, որ ապրիլի սկզբից մինչև հունիսի վերջը շրջանից 1200-ից ավելի կամավորականներ են մեկնել առաջնագիծ, սատարել մարտական հենակետերում կանգնած զինվորին: Կամավորականների շարքերում են եղել նաև ԵԿՄ անդամներ:

Տեղեկացրեց, որ շրջանում գործում է Արցախի ազատամարտիկների միության տարածքային կառույցը, և ԵԿՄ-ն ու ԱԱՄ-ն համագործակցում են: Կարևորեց Երիցվանքի դպրոցում գործող «Պատանի երկրապահ» ակումբի դերը:

Այնուհետև հաշվետվություն ներկայացրեց պատանի երկրապահների վաշտի հրամանատար, Երիցվանքի դպրոցի ուսուցիչ Սերյոժա Սաֆյանը` տեղեկացնելով, որ ակումբը մի քանի ամսվա պատմություն ունի, և անելիքները դեռ առջևում են:

Օրակարգի երկրորդ հարցը կառույցի խորհրդի, նախագահի և փոխնախագահների ընտրությունն էր: Նախագահ վերընտրվեց Ս. Պողոսյանը: Հաշվի առնելով շրջանի տարածքի ձգվածությունը՝ ընտրվեց 5 փոխնախագահ

Եղավ նաև պարգևատրություն: Ս. Պողոսյանը պարգևատրվեց ՀՀ Մարտական ծառայություն մեդալով: ԵԿՄ հուշամեդալով պարգևատրվեցին 2 ազատամարտիկ` Ռաֆիկ Մելքումյան և Աղվան Մկրտչյան, ԵԿՄ 20 ամյակ հուշամեդալով` Ազատ Գևորգյանը և Սարգիս Ղազարյանը:

Եղան նաև քննարկումներ կառույցի գործունեության, «Պատանի երկրապահ» ակումբների ստեղծման և այլ հարցերի շուրջ:

 

Զոհրաբ Ըռքոյան, 

ԵԿՄ Քաշաթաղի տարածքային բաժանմունքի փոխնախագահ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930