Լրահոս
Օրվա լրահոսը

Տեր- Պետրոսյանի կողմից ղարաբաղցի-հայաստանցի տարանջատման դեմ նման վրդովմունքն առաջացնում է շատ կոնկրետ հիշողություններ. «Ժողովուրդ»

Ապրիլ 11,2017 12:26

Կարեւոր է դիտարկել Տեր-Պետրոսյանի երեկվա հոդվածում ի հայտ եկած նոր շեշտադրումները՝ կապված հայաստանցի- ղարաբաղցի տարանջատման անընդունելիության հետ։ Այս համատեքստում նախ՝ նորություն էր, որ երկրի առաջին նախագահն արդեն հարկ է համարում արձագանքել որեւէ թերթում հրապարակված որեւէ կոնկրետ հոդվածի։ Սա արդեն իսկ ժամանակին այնքան սակավախոս Տեր-Պետրոսյանի կողմից հրապարակախոսական ակտիվության ուշագրավ դրսեւորում է։

Առավել ուշագրավ է այն, թե ինչ է ասում Տեր-Պետրոսյանն իր արձագանքում. «Դեռ մեծ հարց է, թե ով ում է ավելի շատ բան տվել՝ Հայաստանը Ղարաբաղին, թե՞ Ղարաբաղը Հայաստանին։ Այդպիսի հիմք չէ նաեւ Հայաստանում ապաստանած մեկ-երկու տասնյակ ղարաբաղցի պաշտոնյաների ու խոշոր գործարարների նկատմամբ ձեւավորված խիստ բացասական վերաբերմունքը։ Հայաստանն ու Ղարաբաղը մեր ընդհանուր հայրենիքն են, որի քաղաքացիները հավասարապես կիսում են թե՛ հաղթանակները, թե՛ պարտությունները եւ թե՛ զրկանքներն ու տառապանքները»։

Տեր- Պետրոսյանի կողմից ղարաբաղցի-հայաստանցի տարանջատման դեմ նման վրդովմունքը ողջունելի լինելով հանդերձ, այնուամենայնիվ առաջացնում է շատ կոնկրետ հիշողություններ։ Մասնավորապես դժվար է մոռանալ, թե ինչպես էր ժամանակին Ստեփանակերտում Լեւոն Տեր-Պետրոսյանը այն նույն հանդիպմանը, որի ընթացքում Ռոբերտ Քոչարյանն արեց իր՝ ալբանացի լինելու մասին հայտնի կատակը, դահլիճից դուրս գալով ասում՝ «Լեոնարդին /Լեոնարդ Պետրոսյանին/ էլ թողնում ենք այստեղ որպես կես հայ-կես ղարաբաղցի…», եւ ուղղմանը, թե նախագահը գուցե նկատի ունի՝ «կես հայաստանցի, կես ղարաբաղցի» հեգնանքով երկրորդում՝ «ես գիտեմ, թե ինչ եմ ասում՝ կես ղարաբաղցի, կես հայ»:

 

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930