Ապրիլի 11-ին Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը Վարշավայում կմասնակցի Լյուդվիգ վան Բեթհովենի անվան Զատկի փառատոնին։ Դիրիժոր Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ Երիտասարդական նվագախումբը կկատարի Ղազարոս Սարյանի Սիմֆոնիկ պատկերները, Արամ Խաչատրյանի Թավջութակի և նվագախմբի կոնցերտ-ռապսոդիան (մենակատար՝ Նարեկ Հախնազարյան, թավջութակ), Նիկոլայ Ռիմսկի-Կորսակովի «Շեհերազադ» սիմֆոնիկ պոեմը (մենակատար` Յարոսլավ Նադրզիցկի, ջութակ)։ Համերգը տեղի կունենա Վարշավայի ֆիլհարմոնիկ համերգասրահում։
Երիտասարդական նվագախմբի ելույթը Բեթհովենի Զատկի փառատոնում նվիրված է Հայաստանի Հանրապետության և Լեհաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակին, ինչպես նաև՝ Լեհաստանի հայկական համայնքի ձևավորման 650-ամյա հոբելյանին։
Բեթհովենի Զատկի փառատոնը երաժշտական աշխարհի խոշորագույն իրադարձություններից է։ Այն այս տարի անցկացվում է ապրիլի 2-17-ը։
Նշենք նաև, որ ապրիլի 12-ին Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը համերգով ելույթ կունենա Լյուբլինի (Լեհաստան) Centrum Spotkania Kultur-ի օպերային դահլիճում:
Կարդացեք նաև
Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի հասարակայնության հետ կապերի բաժին