Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ընդունել է Ռուսաստանի Դաշնության Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևի գլխավորած պատվիրակությանը: Ինչպես հաղորդում է APA գործակալությունը, նախագահը գոհունակություն է հայտնել երկու երկրների միջև քաղաքական, տնտեսական, մարդասիրական, ինչպես նաև անվտանգության ոլորտներում հարաբերությունների զարգացման կապակցությամբ:
Շեշտելով միջազգային անվտանգության ամրապնդմանն ուղղված համագործակցության լավ մակարդակը՝ Ալիևը նշել է, որ Ռուսաստանի և Ադրբեջանի միջև մշտական շփումները, ինչպես նաև մի շարք հարցերի վերաբերյալ համատեղ լուծումները, մեծ դեր են խաղում այս համատեքստում:
Ալիևի խոսքով՝ տարածաշրջանում ձևավորված իրավիճակն անհրաժեշտ է դարձնում Ադրբեջան-Ռուսաստան համագործակցության հետագա ամրապնդումը անվտանգության ոլորտում: