1995-ի ընտրություններից 8 օր անց հետաքրքիր հաշվապահություն է արձանագրվում Կենտրոնական Ընտրական հանձնաժողովում: 58-րդ ընտրատարածքում քվեարկված Վրեժ Շահգելդյանի կողմնակիցները՝ Աբովյանի 11 գյուղերի բնակիչներ, հավաքվել են Գերագույն խորհրդի շենքի մոտ, որտեղ գտնվում է ԿԸՀ-ն եւ պահանջում են հաղթող ճանաչել Շահգելդյանին, այլ ոչ թե Աբովյանի գործկոմի նախագահ Հովհաննես Հովհաննիսյանին:
Ըստ «Առավոտ» օրաթերթի, ժամը 20-ի սահմաններում բողոքավորներին են մոտենում ոստիկանական մեքենաները, բռնի ուժով մի մասին խցկում են ավտոբուսները, մյուսներին դագանակներով ենթարկում ծեծի: Այդ ընթացքում ԿԸՀ-ն 58-րդ ընտրատարածքում հաղթող է ճանաչում Հովհաննես Հովհաննիսյանին, ուղղակի թվերի տեղերը փոխելու եղանակով, Շահգելդյանի ձայները` Հովհաննիսյանին, Հովհաննիսյանինը` Շահգելդյանին:
1999-ի ընտրություններից 8 օր հետո տապալվում է Ազգային Ժողովի վերջին եռօրյայի առաջին նիստը: Գրանցվել էր ընդամենը 75 պատգամավոր: Ներկա էին հիմնականում այն պատգամավորները, որոնք նորընտիր խորհրդարանում տեղ չունեին: Խորհրդարանի տարբեր սենյակներում ճամպրուկային տրամադրություն է:
1999-ի ընտրություններից 8 օր հետո ընտրություններն անվավեր ճանաչելու հայտարարությամբ ԿԸՀ-ին է դիմում «Հայրենիք» դաշինքի նախագահ Էդվարդ Եգորյանը: Ըստ նրա, միայն Տավուշի մարզի 83 տեղամասերի ամփոփիչ արձանագրություններով դաշինքը ստացել է 397 ձայն: Պարոն Եգորյանի ձեռքում է 83 տեղամասերից 4-ի տվյալները, որոնք ցույց են տալիս, թե ինչպես են կեղծվել արդյունքները:
Կարդացեք նաև
Կենտրոն եւ Նորք Մարաշ համայնքների առաջին ատյանի դատավոր Պարգեւ Օհանյանը 1999-ի ընտրություններից հետո սպասարկում է ԿԸՀ-ի հետ կապված դատական վեճերը: Նրան այլ դատավորներ են օգնել: Պարոն Օհանյանը պնդում է, որ քաղաքական շրջանակների ազդեցություն չի եղել դատական վճիռների վրա:
1999-ի ընտրություններում տեղ գտած ընտրացուցակների չափազանց մեծ անճշտությունները նախագահ Ռոբերտ Քոչարյանը միտումնավոր չի համարում, դա կանխատեսելի էր:
Փոխարենը պարոն Քոչարյանին անհանգստացնում է այն փաստը, որ խորհրդարան մտավ նաեւ քրեական տարրը:
Ի դեպ այս հանդիպման ընթացքում Ռոբերտ Քոչարյանը լրատվամիջոցներին խնդրում է դադարեցնել ձայնագրությունը, մինչեւ որեւէ մեկին կհաջողվի բռնել իրեն խանգարող ճանճին:
Մանրամասներին կարող եք ծանոթանալ՝ «Ա1+»-ի կայքում: