Լրահոս
Օրվա լրահոսը

Վարդևան Գրիգորյան․«Ես 15 հազար ձայնից ավելի էի սպասում, թեև իմն առաջին տեղի արդյունքներ են»

Ապրիլ 10,2017 23:07

«Ծառուկյան դաշինքի» վարկանիշային թեկնածուներից մեկը՝ Գյումրու պետական մանկավարժական ինստիտուտի նախկին ռեկտոր Վարդեւան Գրիգորյանը, որն ԱԺ ընտրություններում Շիրակի մարզում իր ստացած 13 հազար 990 ձայնով զիջեց միայն ՀՀԿ-ական Արման Սահակյանին (վերջինս ձեռք բերեց 14 հազար 510 ձայն), գտնում է, որ իրենն են առաջին տեղի արդյունքները։ «Իմ արդյունքները ինձ համար առաջին տեղի արդյունքներ են»,- ասում է  Վարդևան Գրիգորյանը։

Նա, ընդհանուր առմամբ, գոհ է արդյունքներից, թեև ավելի շատ ձայներ ստանալու հաշվարկ էր կատարել։ «Մենք լուրջ վերլուծություն կատարել ենք Գյումրու ՏԻՄ ընտրություններից հետո, որովհետև այդ ժամանակ ստացել էինք մոտ 10 հազար քվե, ժողովրդի վստահության քվեն։ Մենք հաշվարկել ենք նաև, որ ձայներ կստանանք գյուղերից, Արթիկ, Մարալիկ քաղաքներից, Ախուրյանի մի մասից։ 2012 թվականի ԱԺ ընտրություններին ես համակարգում էի թիվ 33 ընտրատարածքը, 33 ընտրատարածքի մեջ մտնում էին 16-17 ընտրատեղամասեր Գյումրիից, 62 գյուղական համայնքներ, այդ թվում ամբողջ Ամասիան, Աշոցքը և Ախուրյանի մի մասը՝ մոտ 16 գյուղ։ Մենք այդ ժամանակ հավաքել ենք մոտավորապես 12 հազար ձայն։

Վերլուծությունն արել էինք, մենք որոշակի փորձ ունեիք գյուղական համայնքների հետ աշխատանքի, բացի դրանից ավագանու ընտրություններին մեր թիմը շատ լավ աշխատեց։ Թիմը իր ֆորմայի մեջ էր, ժամանակ շատ չէր անցել, որ մեր թիմը իր ֆորմայից դուրս եկած լիներ ու նոր սկսեր աշխատանքային թափ հավաքել։ Մեր թիմը պատրաստ էր այս ընտրապայքարին։ Գուցե 15 հազարից ավելի ձայների էինք սպասում, բայց այսօրվա ստացած ձայներն էլ խոսում են այն մասին, որ դա բավարարեց ինձ Ազգային ժողով գնալու, իմ արդյունքները «Ծառուկյան դաշինքով» ամբողջ հանրապետությունում երրորդն էին, մոտավորապես ստացել եմ 14 հազար 300 քվե։ Գոհ եմ արդյունքներից, գուցե և մի քիչ ավելի էինք սպասում։ Փաստորեն Գյումրիում մենք հավաքեցինք 10 հազար 700 ձայն, իսկ գյուղական համայնքներից ստացանք 3600, այն, ինչ պլանավորել էինք, չեղավ, 6-7 հազար ձայն պլանավորել էինք գյուղական համայնքներից»։

Ըստ նրա, թեև 90-ական թվականից մասնակցում է խորհրդարանական ընտրությունների, սակայն այս մեկը շատ ծանր է ու դժվար է եղել։ «Միջկուսակցական պայքարից բացի կար ներկուսակցական մրցակցություն, եթե նախկինում դաշտում 2-3 խաղացող կարող էին լինել այս կամ այն կուսակցությունից, էսօր փաստորեն 100-ից ավելի թեկնածուներ, որոնց մեծ մասը լուրջ հայտ էին ներկայացրել ձայների մեծամասնություն ստանալու ու Ազգային ժողով մտնելու։ Այդ իմաստով կարող եմ ասել, որ այս ընտրությունները տարբերվում էին նախորդներից»։

Վարդևան Գրիգորյանը ժողովրդին ընտրակաշառք վերցնելու համար չի մեղադրում, ըստ նրա, ժողովուրդը իմաստուն է, նրան դատել պետք չէ։

Մեր հարցին՝ թե հաղթանակը ճիշտ ընտրարշավի՞ց է կախված, թե՞ դա բացարձակ նշանակություն չունի այս տեսակ ընտրություններում, մեր զրուցակիցն ասաց․ «Աշխարհում ընդունված է, որ ճիշտ քարոզչություն, ընտրարշավ կազմակերպելը շատ կարևոր է ու լուրջ ազդեցություն է ունենում վերջանական արդյունքների վրա, այլապես այդ քաղտեխնոլոգները, իմիջի մասնագետներն այդ աշխատանքը չէին տանի։ Սկսած ԱՄՆ-ի նախագահից շատ լուրջ աշխատանքներ են տանում, աշխատանքի կազմակերպումից շատ բան է կախված»։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930