Լրահոս
Օրվա լրահոսը

Եվրոպական խորհրդարանի պատգամավորը՝ ՀՀ ԱԺ ընտրության մասին. «Ամենատխուր դիտարկումը հոգեբուժարանում գտնվող հիվանդների քվեարկությունն էր» (Տեսանյութ). «Ազատություն»

Ապրիլ 10,2017 22:35

Եվրոպական խորհրդարանի պատգամավոր, Հայաստանում Եվրոպական խորհրդարանի դիտորդական պատվիրակության ղեկավար Հեյդի Հաութալան անդրադարձել է ապրիլի 2-ի ընտրությունների ընթացքում տեղ գտած ընտրախախտումներին:

«Դժբախտաբար, պետք է նշեմ, որ մեր դիտարկումները ընտրությունների օրը ոչ միշտ էին դրական: Մենք նկատեցինք կուսակցությունների ներկայացուցիչների, որոնք միջամտում էին ընտրական գործընթացին՝ ընտրատեղամասերի բացումից մինչև քվեների հաշվարկը: Մենք տեսանք, որ նրանց ներկայությունը ազդեցություն թողեց ընտրողներ վրա, և եթե նույնիսկ մենք անձամբ չենք տեսել գործարքներ, մեր տեղացի գործընկերները բացատրեցին, թե ինչպես է ընտրակաշառքի համակարգը գործում», – ասել է Հաութալան:

Ըստ Եվրախորհրդարանի պատգամավորի, ամենատխուր դիտարկումը հոգեբուժարանում գտնվող հիվանդների քվեարկությունն էր:

«Մենք հստակորեն տեսանք, որ բժիշկները և ընտրական հանձնաժողովի անդամներն ամեն ինչ արեցին, որ հիվանդները քվեարկեն մեկ կուսակցության և մեկ տարածքային թեկնածուի օգտին, նույնիսկ եթե ընտրողները ցանկանում էին այլ թեկնածուի ընտրել», – ասել է Հայաստանում Եվրոպական խորհրդարանի դիտորդական պատվիրակության ղեկավարը։

Մանրամասներին կարող եք ծանոթանալ՝ «Ազատություն» ռ/կ-ի կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930