«Գլոբբինգի»-ի արցախյան մասնաճյուղը կօգնի Արցախում մատչելի տարբերակով օգտվել միջազգային խանութների օնլայն հարթակից»:
Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է «Գլոբբինգ»-ի համահիմնադիր տնօրեն Վահրամ Բաղդասարյանը: «Արցախում արդեն 2 ամսից ավել է, ինչ գործում է ամերիկյան «Գլոբբինգ» ընկերության գրասենյակը: Այն հիմնադրել ենք երկուսով՝ ես և Գևորգ Առուշանյանը: Մեր նպատակն է՝ Արցախի հասարակությանը օգնել գնումներ կատարելու և արտասահմանյան այն օնլայն խանութներից, որոնք չունեն առաքման ծառայություն Հայաստանում և Արցախում,- ասել է Վ. Բաղդասարյանը և հավելել,- նախքան «Գլոբբինգ»-ի այստեղ հիմնադրվելուն, Արցախից եղել են հաճախորդներ, ովքեր օգտվում էին երևանյան գրասենյակից, սակայն դա ֆինանսապես անարդյունավետ էր և ծախսատար:
Պատճառն այն է, որ առաքումը հասնում էր Երևան, և ապրանքը այնտեղից տեղափոխելը արցախցի հաճախորդի համար խնդիր էր դառնում: Այժմ այն մատչելի է. հաճախորդը վճարում է այնքան, ինչքան պատվիրված ապրանքը Երևանում ստանալու դեպքում կվճարեր»:
Մանրամասներին կարող եք ծանոթանալ՝ «ԱՐՑԱԽՊՐԵՍ»-ի կայքում: