ԱԳ նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանի մեկնաբանությունը Մարաղայի ողբերգության 25-րդ տարելիցի կապակցությամբ
Այս օրը խորհրդանշում է ղարաբաղյան պատերազմի ամենամռայլ, սակայն ոչ այդքան հայտնի էջերից մեկը, երբ 25 տարի առաջ ադրբեջանական կողմն իր գործողություններով կոպտագույն ոտնահարեց միջազգային հումանիտար իրավունքը։
1992թ. ապրիլի 10-ին ադրբեջանցի օմոնականներն ավերեցին ու հրկիզեցին ինքնորոշված Արցախի Հանրապետության Մարաղա գյուղը, ողջակիզեցին ու անմարդկային դաժանություններով տանջամահ արեցին խաղաղ բնակիչներին, իսկ մի մասին էլ՝ գերեվարեցին․ ընդ որում՝ նրանցից ոմանց ճակատագիրը մինչ օրս մնում է անհայտ։
Մի քանի ժամ ադրբեջանական վերահսկողության տակ հայտնված գյուղի բնակիչներն վերապրեցին ողջ այն վայրագություններն ու բարբարոսությունը, որոնք իրավամբ համապատասխանում են մարդկության դեմ հանցագործության բոլոր չափորոշիչներին։
Կարդացեք նաև
Մարաղայում իրականացված հանցագործությունների անպատժելիությունը նպաստեց ամենաթողության մթնոլորտի ձևավորմանը և նոր հանցագործությունների իրագործման շարունակությանը։ Դրա անհերքելի ապացույցն են Արցախի դեմ անցած տարվա ապրիլին ձեռնարկված ագրեսիայի ժամանակ ադրբեջանական զինուժի կողմից իրականացված բարբարոս քայլերը։
ՀՀ ԱԳՆ