Լրահոս
Օրվա լրահոսը

«Լեւոն Զուրաբյանը նեղացած է թե՛ իր ընտրողներից, թե՛ այն ուժերից, որոնք խոստացել էին՝ իրենք պետք է անցնեն». «Ելք» դաշինքի ներկայացուցիչ

Ապրիլ 10,2017 19:55

«Ելք» դաշինքի ցուցակով առաջադրված Երեւանի ավագանու անդամ Դավիթ Խաժակյանի համոզմամբ, Զարուհի Փոստանջյանն իրենց դաշինքին որակումներ է տալիս շահադիտական նկատառումներով:

«Զարուհի Փոստանջյանն իր կուսակցությունը ճանաչելի դարձնելու շատ լուրջ կարիք ունի եւ դրա համար տարբեր որակումներ է տալիս «Ելքին»՝ ակնկալելով մեզնից որեւէ պատասխան, որը եւս կնպաստի իր նորաստեղծ կուսակցության զարգացմանը, մենք դրան չենք անդրադառնալու, որովհետեւ համարում ենք, որ այս ընտրություններում կա երկու հիմնական բեւեռ՝ ՀՀԿ եւ «Ելք» դաշինքը»,- նման կարծիք հայտնեց Դավիթ Խաժակյանը՝ «Երկիր ծիրանի» կուսակցության հիմնադիր Զարուհի Փոստանջյանի՝ իրենց հասցեին ուղղված «արհեստածին դաշինք» որակմանն անդրադառնալով:

Անդրադառնալով Զարուհի Փոստանջյանի հերքումին, որ «Ելքի» կողմից իրեն համագործակցության պաշտոնական առաջարկ չի եղել, ինչպես ավելի վաղ հայտնել էր «Ելքի» խոսնակը, Դավիթ Խաժակյանը պատասխանեց. «Մենք ամեն ինչ արել ենք մինչեւ մեր դաշինքի գրանցումն այս ընտրություններում, որ ընդդիմությունը հանդես գա մեկ սուբյեկտով՝ լինի դաշինքի, թե մեկ կուսակցության ձեւով: Զարուհի Փոստանջյանը որոշել է միայնակ մասնակցել ու ըստ այդմ կկրի իր որոշման հետեւանքները»:

Ինչ վերաբերում է Գալուստ Սահակյանի դիտարկմանը, թե «Ելք»-ը ձեւավորվեց խորհրդարան գալու համար, Դավիթ Խաժակյանն ասաց. «ՀՀԿ որեւէ ներկայացուցիչ, այդ թվում՝ Գալուստ Սահակյանը՝ «Ելքի» հասցին նման արտահայտություններ անելով, հասկանում են, որ լուրջ վտանգ կա «Ելքի» կողմից, որովհետեւ ընտրություններին կարող ենք իրենց համար անսպասելի արդյունքներ ապահովենք, դրա համար համապատասխան քարոզչական մեթոդներով ամեն ինչ անում են, որ ազդեն «Ելքի» համբավի վրա»:

Նա նկատեց նաեւ, որ «Ելքը» լուրջ չի վերաբերում ՀԱԿ փոխնախագահ Լեւոն Զուրաբյանի դիտարկմանը, թե «Ելքը» վերահսկվող ընդդիմություն է. «Դա ընդամենը խորհրդարանական ընտրություններին շեմը չհաղթահարած մի քաղաքական գործչի արտահայտություն է,որը նեղացած է թե՛ իր ընտրողներից, թե՛ այն ուժերից, որ գուցե  իրենց խոստացել էին՝ իրենք պետք է անցնեն: Դրա համար՝ ինչ կասեն ՕՐՕ կամ ՀԺԿ-Կոնգրես դաշինքները, ընդամենը խորհրդարանական ընտրությունների շեմը չհաղթահարելու բարդույթներ են, որոնք շատ շուտով կհաղթահարվեն»:

Հիշեցնենք, որ Դավիթ Խաժակյանը «Ելքի» ցուցակում չորրորդ հորիզոնականը զբաղեցնող թեկնածուն է՝ առաջադրված «Լուսավոր Հայաստան» կուսակցությունից:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Լուսանկարը` Դավիթ Խաժակյանի ֆեյսբուքյան էջից:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Մ.Գրիգորյան says:

    Դավիթ Խաժակյանին կուզենայի հիշեցնել, որ Զարուհի Փոստանջյանը «երևալու» խնդիր չունի: Ինքը ամենաբարձր վարկանիշ ունեցող պատգամավորն է: Մյուսը Նիկոլ Փաշինյանն է: Եթե Զարուհին մասնակցեր ընտրություններին, կասկածում եմ, ով ավելի շատ ձայն կստանար: Գալով «Ելքին» , ժամանակը ցույց կտա դաշինքի ինչպիսին լինելը: Բոլորն էլ գիտեն, որ մեր քաղաքական դաշտի ամենավառ դեմքերը Զարուհին ու Նիկոլն են:

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930