Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Եթե բիզնեսը չարդարացրեց, հո ինքնաթիռները չպիտի՞ գրկեմ, Գյումրիում նստեմ»․ «Տարոն-ավիայի» սեփականատեր. (Տեսանյութ, ֆոտոշարք)

Ապրիլ 10,2017 19:35

Այսօր Գյումրու «Շիրակ» օդանավակայանում վայրէջք կատարեց երկրորդ ավիափոխադրողի՝ «Տարոն- ավիայի» Մհեր Մկրտչյանի անվան ինքնաթիռը։ Ինքնաթիռի վայրէջքը գյումրեցիները նշեցին երգ-պարով, կարմիր ժապավեն կտրելով։

«Տարոն-ավիայի» սեփականատերը գյումրեցի Գառնիկ Պապիկյանն է, որը երկար ժամանակ արտերկրում է, չվերթներ է իրականացնում Արաբական Էմիրություններ։

Մեր հարցին՝ ձեզ ո՞վ համոզեց «Շիրակ» օդանավակայանից թռիչքներ իրականացնել, վերջինս խոստովանեց, որ վարչապետ Կարեն Կարապետյանի հետ հանդիպելուց հետո է ընդունել իր վերջնական որոշումը։ «Ես Գյումրիից եմ վերջիվերջո, դրա համար հետ եմ դարձել հայրենիք։ Վերջը մեր հողն է, ես իմ հողի վրա ինձ ավելի հանգիստ եմ զգում, քան դրսում, նայեք աշխարհաքաղաքական վիճակը, սարսափելի վիճակ է», -ասաց Գառնիկ Պապիկյանը։

«Տարոն-ավիայի» սեփականատերն ասաց, որ շաբաթվա մեջ երկու անգամ թռիչք կլինի դեպի Կրասնոդար, մեկ անգամ Ռոստով, մի չվերթ էլ Սամարա։ Ըստ նրա, գները ցածր կլինեն, տոմսի արժեքը կսկսվի 10 հազար դրամից, սակայն էժան տոմսերը կլինեն սահմանափակ։ Մեր զրուցակիցն ասաց, որ այս ուղղություններն են ընտրել, քանի որ հայ համայնքը մեծ է Ռոստովում, Սամարայում, Կրասնոդարում, թեև մտադրված են նաև Մոսկվա, Սոչի ու Արաբական Էմիրություններ չվերթներ իրականացնել։ Նա գոհ է, որ օդի հարկ չկա «Շիրակ» օդանավակայնում։ Նրա բնութագրմամբ, դա մեծ խնդիր էր։

Հարցին՝ եթե բիզնեսը չարդարացրեց, կգնա՞ք Հայաստանից «Տարոն-ավիայի» սեփականատերն ասաց․ «Եթե բիզնեսը չարդարացրեց, հո ինքնաթիռները չպիտի գրկե՞մ, ստեղ նստեմ»։ Նա խնդրեց հայրենասիրությունը չշփոթել բիզնեսի հետ։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930