Այսօր Գյումրու «Շիրակ» օդանավակայան վայրէջք կատարեց «Տարոն ավիայի» Մհեր Մկրտչյանի անվան ինքնաթիռը:
Վայրէջք կատարելուն պես գյումրեցի լրագրողները, օպերատորները, քաղաքային իշխանությունները վազեցին ինքնաթիռ։ Սամվել Բալասանյանը ներս մտնելուն ու օդաչուներին ողջունելուն պես երեխայի նման հրճվեց՝ ասելով․ «Տարոնը, սամալյոտի պոչի վրայի Գյումրին ու Մհեր Մկրտչյանը դզեցին, ամեն ինչ իր տեղն է»։
Կարդացեք նաև
«Տարոն-ավիայի» սեփականատեր Գառնիկ Պապիկյանն էլ հավելեց․ «Մենք հատուկ Գյումրի ենք գրել, որ աշխարհի որ ծայրն էլ այս ինքնաթիռը գնա, ճանաչեն Հայաստանը Գյումրիով, ամենամեծ նպատակը դա է մեր քաղաքի համար»։
Սամվել Բալասանյանը բացականչեց․ «Տեսնում եք ինչ հայրենասեր գյումրեցիներ ունենք»։ Գյումրու քաղաքապետը «Տարոն-ավիայի» սեփականատիրոջը համոզում էր մի չվերթ էլ սկսել Չինաստանի Սիան քաղաք։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ