Խորվաթիայի Սպլիտ քաղաքում ծանրամարտի Եվրոպայի առաջնությունն ընթացավ առանց Ադրբեջանի ծանրորդների մասնակցության, թեեւ այդ երկիրը պետք է ներկայացված լիներ չորս ծանրորդով, որոնց անունները ֆեդերացիան հրապարակել է դեռ մարտի 27-ին:
Aravot.am-ին հասած տեղեկությունները հակասական են: Ըստ չճշտված լուրերի, հարեւան երկրի պատվիրակությունը ժամանել էր մրցավայր, սակայն ինչ-ինչ պատճառներով հրաժարվել մասնակցությունից:
Իսկ ադրբեջանական լրատվամիջոցները գրում են, թե Եվրոպայի առաջնության մեկնարկից երկու օր առաջ նրանց մարզչական շտաբը որոշել է հրաժարվել եվրոպական մրցահարթակից եւ այդ չորս մարզիկներին հայտավորել մայիսին Բաքվում կայանալիք 4-րդ Իսլամիադայում:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ