Լրահոս
Օրվա լրահոսը

30 տնօրեններ Դանիել Իոննիսյանից 2-ական միլիոն դրամ եւ ներողություն են պահանջում

Ապրիլ 10,2017 18:44

Դպրոցների եւ մանկապարտեզների 30 տնօրեններ դիմել են Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան`ընդդեմ «Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպության: Նրանք պահանջում են, որ կազմակերպության անունից ներողություն հայտնեն եւ յուրաքանչյուրին երկուական միլիոն դրամ փոխհատուցեն`իրենց պատիվն ու արժանապատվությունն արատավորելու համար:

Կազմակերպությունը, հիշեցնենք, նախընտրական քարոզչության շրջանում հրապարակեց մանկապարտեզների եւ դպրոցների տնօրենների 114 ձայնագրություններ, որոնք փաստում էին այն մասին, որ այդ տնօրենները մարդկանց են ցուցակագրում-հավաքագրում իշխող ՀՀԿ-ի համար:

Aravot.am-ի հետ զրույցում կազմակերպության նախագահ Դանիել Իոննիսյանն ասաց, որ իրենք որեւէ մեկին չեն զրպարտել եւ չեն պատրաստվում որեւէ մեկին երկու միլիոն դրամ վճարել: «Ո՞նց կարող ենք հերքել ճիշտը: Մենք հրապարակել ենք այն, ինչ որ կա: Ի՞նչը հերքենք. հերքենք`ասենք`չէ տնօրեններն այդպիսի բան չե՞ն ասել: Աբսուրդ է»,- ասաց նա:

Դատարանի` իրենց համար ոչ ցանկալի որոշմանը, «Իրազեկ քաղաքացիների միավորումը» չի ենթարկվելու: Բողոքարկելու են`ընթացքում ցույց տալով նաեւ հայկական դատական համակարգի դեմքը:

Հարցին`տնօրենների նման որոշումն իր համար անակնկա՞լ էր, թե՞ սպասում էին հակաքայլի, Դանիել Իոննիսյանն ասաց, որ սպասում էին:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Մարգար Մախսուդյան says:

    Հարպիաները Նուշռոկի հրահանգով անցել են գրոհի:
    Ծուռ հայելիների թագավորությունում ամեն ինչ հնարավոր է…

    • Մարգար Մախսուդյան says:

      Հ.Գ.
      Երախտապարտ եմ որոշ կազմակերպությունների, մասնավորապես՝ ՛՛Իրազեկ քաղաքացիների միավորմանը՛՛, մերկացնելու համար ողբալի պրակտիկան, որը վարել են որոշ դպրոցի տնօրեններ, ուսուցիչներ…
      Պյոտր Սվիտալսկի
      https://www.1in.am/2122904.html
      /դիտել 9:40-ից /

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930