Էլեկտրոնային մամուլում տարածվել էր տեղեկատվություն, ըստ որի Դավթաշեն վարչական շրջանի տարածքում հատվել են ծառեր: Ահազանգը պարզելու նպատակով ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչության աշխատակիցները ժամանել են դեպքի վայր և պարզել, որ հատվել է 29 ծառ, որից 3-ը հիմքից, իսկ 26-ը մոտ 2 մ բարձրությամբ:
Հատվել է 5 բարդի և 24 թեղի: ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակիցները հաշվարկել են շրջակա միջավայրին հասցված վնաս՝ 2 մլն 860 հազար դրամի չափով: Բնապահպանական պետական տեսչության կողմից նյութեր են նախապատրաստվել իրավապահ մարմիններին փոխանցելու և գործին համապատասխան ընթացք տալու նպատակով:
ՀՀ բնապահպանության նախարարություն
Դա պետք է կանխեին: Մեղավորները պետք է պատժվեն, շատ խիստ…/