Թուրք հոդվածագիր Ույգար Գյուլթեքինն անդրադարձել է Թուրքիայի հայոց պատրիարքի ընտրություններին պետության միջամտության հետևանքով հայկական համայնքում առաջացած ճգնաժամին:
Թուրքական «T24» լրատվական կայքում հրապարակված հոդվածում Գյուլթեքինը գրում է, որ հայոց պատրիարքարանն ունի գործող 42 եկեղեցի, հարյուրավոր չգործող խոնարհված եկեղեցիներ և մոտ 20 ծխական համայնք: Պետությունը հայկական համայնքում շատ ազդեցիկ է, քանի որ համայնքին պատկանող հիմնադրամներն անզոր են, իսկ գործող պատրիարք չկա:
Նա ընդգծել է, որ Թուրքիայում չկան իրավական կարգավորումներ, որոնց համաձայն կիրականացվեին հայոց պատրիարքի ընտրության գործընթացը կամ համայնքային հիմնադրամների գործադիր խորհրդի ընտրությունները: Բացի պատրիարքի ընտրություններից մյուս բոլոր խնդիրները հիմնականում լուծվել են՝ իրավական բացերը ու սողանքները օգտագործելով: Բայց այդ իրավական բացերն օգտագործվել են նաև խնդիրների լուծումները ժամանակավոր հետաձգելու համար:
Գյուլթեքինը հիշեցրել է, որ հայոց պատրիարքությունն իրավաբանական անձի կարգավիճակ չունի: «Պատրիարտքությունը վերածվել է մի աթոռի, որի հետ վեջին 15-20 տարիների ընթացքում բարձրաստիճան պաշտոնյաները չեն հանդիպել, չեն զրուցել, դարձել է մի հաստատություն, որը բանտարկված է եկեղեցու մեջ»:
Կարդացեք նաև
Վերլուծաբանը համեմատել է, թե ինչպես էր անցկացվում պատրիարքի ընտրություններն Օսմանյան կայսրությունում և հանրապետական Թուրքիայում՝ նշելով, որ նախկինում հայոց պատրիարքարանը նման հարցերը պետական մարմինների հետ չէր քննարկում, մինչդեռ հիմա հարցը քննարկվում է նախագահի մակարդակով:
Նյութի մանրամասները կարդացեք Ermenihaber.am–ի կայքում