Ապրիլի 10-ին ոստիկանության Մաշտոցի բաժնում ահազանգ էր ստացվել, որ Աղաբաբյան փողոցում՝ «Դելֆին» լողավազանի դիմաց, 23 բարդի են հատել:
Ձեռնարկված միջոցառումների և որոնողական աշխատանքների արդյունքում պարզվել է, որ արարքը կատարել է 1966 թ. ծնված Ա. Ս.-ն, որը ապրիլի 10-ին, ժամը 11.30-ին, Դավթաշենի 36/2 հասցեի մոտ հայտնաբերվել և բերման է ենթարկվել ոստիկանության Մաշտոցի բաժին:
Պատճառված նյութական վնասի չափը պարզվում է:
Կարդացեք նաև
Նյութերն ուղարկվել են Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների դատախազություն:
ՀՀ ոստիկանություն
Ամոթ է: Կրկնակի ամոթ է, որ բոլոր ղեկավարները արդարանում են ու կարծես իրենք մեղավոր չեն: Պետք էր բռնել այս մարդու ձեռքը ու պտժել, իսկ ղեկավարը վախենում է ասել կազմակերպության անունը: Նույն մոտեցումը դրսևորվում է Նոր Նորքի յոթերորդ զանգվածում գտնվող այգու նկատմամբ: Արդեն երրորդ տարին է, որ այդ այգին չորանում է, իսկ քաղաքապետարանը և թաղապետարանը չեն զբաղվում այդ հարցով: :