Լրահոս
Օրվա լրահոսը

Պաշտոնական պարզաբանում Արամ Մանուկյանի առողջական վիճակի մասին

Ապրիլ 10,2017 16:51

Ապրիլի 9-ին www.aravot.am կայքում զետեղված «Արամ Մանուկյանի առողջական վիճակը մնում է վատ» Ինեսսա Պետրոսյան» հրապարակման մեջ, փաստաբան Ինեսսա Պետրոսյանը, անդրադառնալով իր պաշտպանյալի առողջական վիճակին, նշել է, որ «մինչ օրս Արամ Մանուկյանի առողջական վիճակը մնում է վատ, նա ամեն օր ջերմում է, և որևէ մեկը այդ կապակցությամբ բժշկական որևէ միջոցառում չի ձեռնարկում»:

Վերոգրյալի կապակցությամբ հայտնում ենք, որ ՀՀ ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկի կալանավորված անձ Արամ Մանուկյանը 30.08.2016թ. «Էրեբունի» ԲԿ-ում ենթարկվել է վիրահատական միջամտության. կատարվել է ձախ ազդրոսկրի միջին երրորդականի ամբողջականության վերականգնում մետաղական թիթեղով: 05.09.2016թ. տեղափոխվել է «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկ:

Հետվիրահատական շրջանն անցել է հարթ, առանց բարդությունների: Պարբերաբար կատարվել են վիրակապություններ «Էրեբունի» ԲԿ վնասվածքաբանների կողմից:

Կալանավորված անձ Արամ Մանուկյանը ներկայումս երեկոյան ժամերին ունենում է սուբֆեբրիլ ջերմություն, որի կապակցությամբ կատարվել է մեզի բակտերիոլոգիական հետազոտություն, արյան և մեզի ընդհանուր, բիոքիմիական քննություններ, անհրաժեշտ բժիշկ-մասնագետների (ուրոլոգ, քիթկոկորդականջաբան, թոքախտաբան, թերապևտ, ինֆեկցիոնիստ) խորհրդատվություններ: Ըստ հետազոտությունների և խորհրդատվությունների` Ա. Մանուկյանի սուբֆեբրիլ ջերմությունը պայմանավորված է ձախ ազդրոսկրի` օտար մարմին հանդիսացող մետալոօստեոսինթեզի հետ:

Կալանավորված անձ Ա. Մանուկյանը, ըստ բակտերիոլոգիական հետազոտության արդյունքների, ստացել է համապատասխան հակաբակտերիալ բուժում:

Հավելենք, որ Քրեակատարողական ծառայությունը դիմել է ՀՀ առողջապահության նախարարություն` 2016թ. «Դատապարտյալների հիվանդանոց» ընդունված և ապա «Էրեբունի» ԲԿ-ում վիրահատված անձանց համար վերոնշյալ ԲԿ-ի մասնագետ-վնասվածքաբանների խորհրդատվությունը «Դատապարտյալների հիվանդանոց»-ում կազմակերպելու նպատակով:

 

 

ՀՀ ԱՆ ՔԿՎ հանրային կապերի բաժին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Հ.Շ. says:

    Ուրեմն փաստաբանին յայտարարութիւնները կը միտին խնդրոյ առարկայ հանցագործների երկրպագուները յուզելու, գրգռելու:

    (Իսկ այդ գիշերային ջերմութիւնը թերեւս խճղահարութեան տագնապ է, թերեւս ջահելը այդ պահերին հոգեկան խոր ցաւով եւ զղչումով մտածում է սպանուած հայ ընտանիքի հայրերի եւ անոնց որբերի մասին… Թէ որ այդպէս է, Աստուած կը ների: Սակայն մարդոց Օրէնքը, ուրիշ հարց է:)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930