Սենթ-Լուիս քաղաքում ավարտվեցին շախմատի ԱՄՆ-ի տղամարդկանց եւ կանանց առաջնությունները:
Տղամարդկանց առաջնությունում ամերիկաբնակ հայաստանցի գրոսմայստեր Վարուժան Հակոբյանը 11 հնարավորից վաստակելով 6,5 միավոր՝ Հիկարու Նակամուրայի եւ Ֆաբիանո Կարուանայի հետ միասին բաժանեց 3-րդից 5-րդ հորիզոնականները:
Կանանց մրցաշարում Տաթեւ Աբրահամյանն իր անվան դիմաց գրանցեց 5,5 միավոր եւ պայքարն ավարտեց ութերորդ տեղում:
Կարդացեք նաև
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարները՝ uschesschamps.com-ի