Վաղը Ռիգայում մեկնարկում է շախմատի Եվրոպայի կանանց անհատական առաջնությունը: Հայտավորված 33 երկրների 146 մասնակիցների մեջ են նաեւ Հայաստանի չորս ներկայացուցիչներ՝ կանանց ազգային հավաքականի անդամներ Էլինա Դանիելյանը, Լիլիթ Մկրտչյանը, Լիլիթ Գալոյանը եւ Մարիա Գեւորգյանը:
Այսօր երեկոյան կկայանա վիճակահանությունը, իսկ մեկնարկը կտրվի վաղը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարը՝ ewcc2017.eu-ի