Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Ռուս-ամերիկյան առճակատման հետեւանքով եռանախագահները համաձայնության չեն գա «Լավրովի պլանի» շուրջ». Պապյան (Տեսանյութ)

Ապրիլ 10,2017 15:57

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հրամանով սիրիական կառավարական բազային ավիահարվածներ հասցնելու հետեւանքով Սիրիայի հարցում առաջացած ռուս-ամերիկյան առճակատումն անդրադառնում է նաեւ ՌԴ դաշնակից Հայաստանի վրա: Այս մասին այսօր «Հայելի» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպմանն ասաց քաղաքագետ Արա Պապյանը:

Նրա խոսքով՝ այսուհետ ՀՀ-ում կկրճատվեն ամերիկյան ներդրումները. «Ռուսաստանից էլ կարծիքներ են հնչում, թե ինչու ՌԴ-ի դաշնակիցները չեն դատապարտում ԱՄՆ-ի գործողությունները»:

Ինչ վերաբերում է ռուս-ամերիկյան առճակատման ազդեցությանն Արցախյան հակամարտության վրա, Արա Պապյանը նշեց. «Մեզ համար նպաստավոր է այն, որ այդ առճակատման հետեւանքով եռանախագահները համաձայնության չեն գա «Լավրովի պլանի» կամ Կազանի փաստաթղթի շուրջ»:

Մանրամասն՝ տեսանյութում:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930