Aravot.am-ը Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանից հետաքրքրվեց` որն է պատճառը, որ Երեւանի ավագանու ՀՀԿ ցուցակում այս անգամ իր անունը բացակայում է: «Շատ պարզ պատճառով` լինելով մտավոր աշխատանք կատարող մարդ` երկարաժամկետ գործուղման եմ մեկնելու գիտահետազոտական ծրագրով: Նաեւ դրանով էր պայմանավորված… այսքանը»,-ասաց Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրենը:
Հարցրինք` այդ դեպքում ինչպե ՞ս էր նախկինում ավագանու անդամ, մի՞թե նախկինում գործուղումների չէր մեկնում: «Հիմա մեկ տարով մեկնում, ոչ մի տարաձայնություն, դժգոհություն չկա…Դուք գիտեք, որ ես ազատ խոսող մարդ եմ ինձ համարում եւ որեւէ կուսակցական պարտավորություն չի կարող սահմանափակել իմ ազատությունը»,-պատասխանեց Հայ Դեմոյանը:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ