Այսօր ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը ԱԺ-ում լրագրողներին սրտաճմլիկ խոսքեր ասաց: Նոր շնորհակալություն հայտնեց համատեղ աշխատանքի համար, որը, ըստ նրա, անցել է փոխադարձ հարգանքի եւ արդյունավետ աշխատանքի պայմաններում. «Իհարկե, եղել են նաեւ պահեր, երբ մենք իրար բզկտել ենք, ինչ-որ հարվածներ ենք հասցրել, բայց դա բնական ընթացք է, ոչ ժողովրդավարական երկրում ժողովրդավարական մշակույթին բնորոշ մթնոլորտ: Եթե թթու խոսք ենք ասել կամ ինչ-որ կծու բան ենք ասել՝ դրա համար ներող եղեք: Ամեն դեպքում մենք միշտ լրագրողների իրավունքները, խոսքի ազատությունն ամենից բարձրն ենք դրել: Եթե վիճել ենք ձեզ հետ, համարել ենք, որ մենք էլ պետք է օգտվենք խոսքի ազատության բոլոր առավելություններից: Շնորհակալություն»:
Ավարտելով իր խոսքը՝ Լեւոն Զուրաբյանը Գագիկ Ծառուկյանից մեջբերում արեց՝ ասելով. «Ոնց էին ասում դասականները՝ այդ մասին հաջորդ դասին»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ