Լրահոս
Օրվա լրահոսը

«Ելքի» երկու ներկայացուցիչներ ՀՀԿ-ական են եղել». Գալուստ Սահակյանը՝ «Ելքի» ընդդիմադիր լինելու մասին

Ապրիլ 10,2017 15:38

Այսօր լրագրողները ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանին հարցրեցին՝ «Ելքին» կհաջողվի՞ հետաքրքիր ընդդիմություն լինել ԱԺ-ում՝ Գալուստ Սահակյանը պատասխանեց. «Ընդդիմությունը մեկն է լինում. լինում է ընդդիմություն, որը ոչ մի բանի առաջ չի կանգնում, ինչ անում է իշխանությունը՝ ոչ է, եւ կա ընդդիմություն, որ կարողանում է իր տեսակետը ինչ-որ չափով համընկեցնել իշխանության կամ իշխանությունը համընկեցնել ընդդիմության հետ: Ես չգիտեմ ինչպես կլինի: Ասեմ՝ օրինակի համար շատ լավ ճանաչում եմ ԲՀԿ-ին, բայց «Ելքին» լավ չեմ ճանաչում, որովհետեւ «Ելքը» ձեւավորվեց՝ խորհրդարան գալու համար: Ընդ որում, ասեմ՝ «Ելքի» երկու ներկայացուցիչներ, դրանք ՀՀԿ-ական են եղել՝ այ այդ երկուսին ճանաչում եմ»:

Մեր հարցին՝ իշխանությունների կողմից վերահսկելի՞ են «Ելքն» ու ԲՀԿ-ն, որովհետեւ նման գնահատականներ են հնչում՝ Գալուստ Սահակյանը պատասխանեց. «Բայց իշխանությունների կողմից ինչո՞ւ պիտի վերահսկելի լինեն: Վերահսկողության որեւէ խնդիր, գոնե այս ընտրություններում, չկա: Յուրաքանչյուրն իր գործը պիտի կատարի, առավել եւս՝ ընդդիմությանն այնքան բավարար ճանապարհ է տրված, որ ինքը մինչեւ վերջ կկարողանա եւ քննադատել իշխանություններին, ե՛ւ իր տեսակետները առաջարկել, ե՛ւ միտինգների փոխարեն կարող է անցկացնել հանրաքվեներ, այնպիսի խնդիրներ, որ ժողովրդի շահերից են բխում, կարող է բերել ԱԺ եւ քննարկման առարկա դարձնել»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930