Այսօր ԱԺ-ի նիստը չկայացավ, գրանցվել էր ընդամենը 16 պատգամավոր եւ քվորում չեղավ: Հերմինե Նաղդալյանը հիշեցրեց, որ 3 ժամում եթե չգրանցվեն անհրաժեշտ թվով պատգամավորներ, նիստը չի կայանա:
3-ժամյա գրանցման արդյունքում նույնպես քվորում չապահովվեց ու հաշվի առնելով, որ այս անգամ ԱԺ նիստերի դահլիճը միանգամայն դատարկ էր, բացի նիստը վարող ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովից, որեւէ պատգամավոր ներկա չէր, Շարմազանովը խոսքն ուղղեց հեռուստադիտողներին. «Հարգելի հեռուստադիտողներ, նիստը չի կայանա, ցտեսություն»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ