Լրահոս
Օրվա լրահոսը

«Ասադի հեռանալը կբերի Սիրիայի տրոհմանը». Արա Պապյանը՝ ռուս-ամերիկյան առճակատման մասին (Տեսանյութ)

Ապրիլ 10,2017 14:45

Շատ տվյալներ կան այն մասին, որ Սիրիայում քիմիական զենքի օգտագործումը բնավ էլ նախագահ Բաշար Ասադի կողմից չի եղել: Այս մասին այսօր «Հայելի» մամուլի ակումբում անդրադառնալով օրերս Սիրիայում քիմիական զենքի կիրառմանը, լրագրողներին ասաց քաղաքագետ Արա Պապյանը:

Նրա բնորոշմամբ՝ Սիրիայում ռուս-ամերիկյան հաշտեցման քաղաքականությունը ձախողվեց, երբ ԱՄՆ նախագահ Թրամփի հրամանով օրերս օդային հարվածներ հասցրեց սիրիական կառավարական ավիաբազային. «Ռուսաստանը որդեգրել է դիմակայման-հակադրման ճանապարհը»:

Արա Պապյանի խոսքով՝ Սիրիայում ՌԴ դիրքերի թուլացումը ՀՀ-ի համար ցավալի պետք է լինի. «Ռուսաստանն այլեւս Ասադի մնալը չի դիտարկում որպես պայման: Ասադի հեռանալը կբերի Սիրիայի տրոհմանը, որովհետեւ նրան պահողը ռուսներն են»:

Քաղաքագետը նաեւ նշեց, որ հավանական է՝ Սիրիայում քիմիական զենք է հայտնվել Թուրքիայի տարածքի միջոցով:

Մանրամասն՝ տեսանյութում:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930