Լրահոս
Օրվա լրահոսը

Եթե ՀԱԿ-ՀԺԿ դաշինքը չբողոքարկի (Տեսանյութ)

Ապրիլ 10,2017 14:37

Նորընտիր Ազգային ժողովն աշխատանքները սկսելու է ապրիլի 27-ից, եթե ՀԱԿ-ՀԺԿ դաշինքը ընտրությունների արդյունքները չբողոքարկի Սահմանադրական դատարանում: Այս մասին խորհրդարանում, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավար Հրայր Թովմասյանը: Հիշեցնենք, դաշինքն արդեն հայտարարել է ընտրությունների արդյունքները բողոքարկելու մասին:

«Նոր խորհրդարանի առաջին նիստի ժամանակ ԱԺ որոշմամբ կսահմանվի, թե ԱԺ-ն քանի մշտական հանձնաժողով է ունենալու: Սահմանադրությամբ դրանք 12-ից ավելի չեն կարող լինել: Մենք ունեցել ենք և 6 հանձնաժողով և 12, բայց կարծում եմ, որ օպտիմալ է 8-10 հանձնաժողովը: Վստահորեն կարող եմ ասել, որ դրանց թիվը կկրճատվի», – մանրամասնեց Հրայր Թովմասյանը`պատասխանելով Aravot.am-ի հարցին: Ամենայն հավանականությամբ կկրճատվեն Եվրաինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովն ու Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովները:

«Կառավարությունը վայր կդնի իր լիազորությունները: Դրանից հետո 10 օրվա ընթացքում կնշանակվի նոր վարչապետ, 20 օրվա ընթացքում կձևավորվի կառավարություն: 20 օրվա ընթացքում կառավարությունը ԱԺ-ին կներկայացնի իր ծրագիրը, որը խորհրդարանը կքննարկի արտահերթ ռեժիմով՝ 5-օրյա ժամկետում»,- ընթացակարգը մանրամասնեց Հրայր Թովմասյանը:

Մանրամասները`տեսանյութում

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930