Քիչ առաջ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն ԱԺ-ի այգում ճեմում էր իր անվտանգության աշխատողների եւ Հովհաննես Սահակյանի հետ:
«Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանը Գալուստ Սահակյանին մոտեցավ մի խնդրանքով. «Քանի որ խմբակցությունները կրճատվել են, մեր խմբակցությունում կա մի եռագույն դրոշ: Այդ եռագույն դրոշը, որ խնդրեմ, կփոխանցե՞ք «Երկիր ծիրանի» կուսակցության գրասենյակին»: Գալուստ Սահակյանը պատասխանեց՝ հա, ի՞նչ պրոբլեմ կա:
Զարուհի Փոստանջյանը բացատրեց, որ ուզում է հենց Ազգային ժողովից, իրենց խմբակցությունից տանել դրոշը խորհրդանշական, որ ամբողջ գաղափարը «Ժառանգության» փոխանցի :
Կարդացեք նաև
«Խնդրեմ, տարեք, մեր Եռագույնն ուրիշ է»,- ասաց Գալուստ Սահակյանը: Զարուհի Փոստանջյանն ասաց, որ գրասենյակում երեք դրոշ է ուզում ունենալ, նաեւ՝ Արեւմտյան Հայաստանի: Գալուստ Սահակյանն արձագանքեց. «Կարող է ստեղ էլ լինի»: Նա հորդորեց օգնել պատգամավորին:
Լրագրողները հարցրեցին՝ ողջունո՞ւմ եք, որ տիկին Փոսստանջյանը մասնակցում է Երեւանի ավագանու ընտրություններին՝ Գալուստ Սահակյանը պատասխանեց. «Նման հարցեր ինձ չեն տալիս: Ինձ տվեք հարցեր, որոնք անհրաժեշտ են ձեզ, մյուսին, մյուսին»:
Զրույցի մանրամասները՝ տեսանյութում
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ