Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Ամփոփվել է 2017 թվականի մարտ ամսվա ընթացքում հարուցված, ավարտված և կարճված կատարողական վարույթների վերաբերյալ վիճակագրությունը

Ապրիլ 10,2017 14:28

Այսօր՝ ապրիլի 10-ին, ՀՀ գլխավոր հարկադիր կատարողի ժամանակավոր պաշտոնակատար Արմեն Հարությունյանն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել Հարկադիր կատարման ծառայության ղեկավար կազմի մասնակցությամբ:

Հերթական աշխատանքային խորհրդակցության ընթացքում Ծառայության ղեկավարին զեկուցվել է նախորդ խորհրդակցության ընթացքում տրված և արդեն կատարված հանձնարարականների մասին, ինչպես նաև ամփոփվել է 2017 թվականի մարտ ամսվա ընթացքում հարուցված, ավարտված և կարճված կատարողական վարույթների վերաբերյալ վիճակագրությունը, անդրադարձ է կատարվել բռնագանձումների ծավալին՝ համեմատականներ անցկացնելով ինչպես նախորդ տարվա նույն ժամանակահատվածի, այնպես էլ առաջին եռամսյակի ցուցանիշների հետ:

Աշխատանքային խորհրդակցության ընթացքում Ծառայության ղեկավարին է զեկուցվել նաև ս/թ մարտի 1-20-ը Ծառայության Երևան քաղաքի բաժիններում ՀՀ գլխավոր հարկադիր կատարողի հրամանով անցկացված տեսչական ստուգումների արդյունքների մասին: Արմեն Հարությունյանը հանձնարարել է սեղմ ժամկետում վերացնել արձանագրված բոլոր բացթողումներն ու թերությունները և կատարված աշխատանքների արդյունքների մասին զեկուցել հաջորդ աշխատանքային խորհրդակցության ընթացքում:

Կառույցի ղեկավարին է ներկայացվել նաև Ծառայության թեժ գծին կատարված զանգերի քանակն ու դրանց բովանդակությունը: Մասնավորապես՝ զեկուցվել է, որ հաշվետու ժամանակահատվածում Ծառայության թեժ գծի միջոցով ստացված զանգերի շուրջ 90 տոկոսը վերաբերել է տեղեկատվության ստացմանը, իսկ մնացած զանգերով հնչել են կատարողական վարույթներին առնչվող տարաբնույթ հարցեր: Ներկայացվածի վերաբերյալ Արմեն Հարությունյանը Ծառայության բաժինների պետերին տեղեկացրել է, որ Ծառայության արդիական ծրագրերի մասին քաղաքացիներին հնարավորինս պարզ ու մատչելի լեզվով իրազեկելու նպատակով մշակվել է հատուկ տեղեկատվական բուկլետ, որը շուտով կտրամադրվի Ծառայության բոլոր ստորաբաժանումներին, ինչպես նաև հասանելի կլինի Ծառայության վարչական շենքի առաջին հարկում տեղակայված արագ սպասարկման գրասենյակ այցելած քաղաքացիներին: Ծառայության ղեկավարը նաև հավելել է, որ պատրաստվել է հատուկ տեղեկատվական բնույթի տեսանյութ, որը կրկին նպատակ ունի քաղաքացիներին իրազեկել Հարկադիր կատարման ծառայության արդիական ծրագրերի մասին, որոնց ներդրման արդյունքում հնարավորինս պարզեցվում է հարկադիր կատարող-քաղաքացի շփումը, այն դառնում է առավել թափանցիկ ու հասանելի:

Խորհրդակցության ընթացքում համապատասխան ստորաբաժանումների ղեկավարները նաև հստակ հանձնարարական են ստացել այլ պետական գերատեսչությունների հետ ակտիվ աշխատանքային քննարկումներ կազմակերպելու, իրավակիրառ պրակտիկայում ի հայտ եկած որոշ հարցեր կարգավորելու և ծագած յուրաքանչյուր խնդրի օպերատիվորեն արձագանքելու համար:

Խորհրդակցության ավարտին ՀՀ գլխավոր հարկադիր կատարողի ժամանակավոր պաշտոնակատար Արմեն Հարությունյանը հորդորել է Ծառայության բաժինների պետերին խիստ հետևողական լինել տրված հանձնարարականների կատարման հարցում:

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԴԱՏԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930