Վանաձորի Ստեփան Սարգսյանի անվան համալիր մարզադպրոցի դահլիճում ապրիլի 7-ից 9-ը անցկացվել է ազատ ոճի ըմբշամարտի երիտասարդների 2017 թվականի Հայաստանի Հանրապետության առաջնությունը: Առաջնությանը մասնակցել են Հայաստանի Հանրապետության մարզերի, Երևան քաղաքի և Արցախի Հանրապետության 104 ըմբիշներ:
Ըստ քաշային կարգերի Հայաստանի Հանրապետության չեմպիոններ են դարձել Կարեն Զուրաբյանը (50 կգ, անձնական մարզիչ՝ Արշակ Հայրապետյան), Արսեն Հարությունյանը (55 կգ, անձնական մարզիչ՝ Գևորգ Վարդանյան), Վարդգես Կարապետյանը (60 կգ, անձնական մարզիչ՝ Արման Կարապետյան), Գևորգ Մխեյանը (66 կգ, անձնական մարզիչ՝ Ցոլակ Հարոյան), Արման Ավագյանը (74 կգ, անձնական մարզիչ՝ Հայկ Ազարյան), Հովհաննես Մխիթարյանը (84 կգ, անձնական մարզիչ՝ Ժիրայր Հովհաննիսյան), Սարգիս Հովսեփյանը (96 կգ, անձնական մարզիչ՝ Ավետիք Վարդանյան) և Հովհաննես Մաղաքյանը (120 կգ, անձնական մարզիչ՝ Ժորա Հովհաննիսյան):
Նշենք, որ առաջնության արդյունքներով ձևավորված ազատ ոճի ըմբշամարտի երիտասարդների ՀՀ հավաքականը ամռանը կմասնակցի Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում անցկացվելիք Եվրոպայի առաջնությանը:
Կարդացեք նաև
ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարություն