«Պաշտոնական տվյալներով՝ շուրջ 900 ադրբեջանցիներ մասնակցել են Սիրիական հակամարտությանը, բայց կարծում եմ՝ այդ թիվը շատ ավելի մեծ է: Կամ Ադրբեջանի իշխանությունները չունեն հստակ տվյալներ, կամ խուսափում են իրական թիվը բարձրաձայնելուց: Այդ փաստն ակնհայտ վտանգ է երկրի համար»,-Aravot.am-ի հետ զրույցում ասաց արաբագետ Արմեն Պետրոսյանը:
Նա նկատեց, որ մեր անմիջական հարեւան-երկրներից շատ զինյալներ են կռվում մերձավորարեւելյան հակամարտություններում գործող մի շարք խմբավորումների կազմում. «Կան գործող ծայրահեղական խմբավորումների ցանցեր, որոնք անհրաժեշտության դեպքում կարող են ակտիվանալ»:
Փորձագետը հիշեցրեց‚ որ նախորդ տարի ապրիլյան քառօրյայի ժամանակ ադրբեջանական զինուժի կազմում մերձավորարեւելյան հակամարտությանը մասնակցած բազմաթիվ զինյալներ էին ներգրավված. «Չի բացառվում, որ իրավիճակի կրկնության դեպքում ադրբեջանական իշխանությունների կողմից նույն մարտավարությունը կկիրառվի: Դա առաջնահերթ խնդիրն է, որը մեզ պետք է անհանգստացնի»:
Մանրամասն՝ տեսանյութում
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ
Սիրիայի բարբառով ասած՝ բախաշտ ռասնա․․․արաբերեն լեզու կամ արաբական պատմություն դասավանդելը համալսարանում դեռևս չի նշանակում, որ նույն մարդը անպայման տեղյակ է արաբական աշխարհում տեղի ունեցող գործընթացներից։ Այլապես ասելու բան կունենար, այլ ոչ թե կմկմալով կկրկներ արդեն ուրիշների կողմից ասվածը։ Լուծում առաջարկեք, այլ ոչ թե պատմեք, թե քանի ջիհադիստ է վերադարձել Սիրիայից Ադրբեջան։ Հոգնեցնում են դատարկ հարցազրույցները։ Ասելու բան չունեք, լռեք։ Ընթերցողի ժամանակն ել հարգեք։