«ԱՄՆ-ի մերձավորարեւելյան քաղաքականությունը փոխվեց՝ մտնելով ավելի ակտիվ փուլ: Թրամփն իր որոշմամբ ընդգծեց իր հակառուսական-հակապուտինյան տրամադրությունը»,-«Արմենպրեսում»-ում այսօր լրագրողների հետ հանդիպմանն անդրադառնալով օրերս ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հրամանով սիրիական կառավարական բազային ավիահարվածներ հասցնելու հրամանին, ասաց արաբագետ Հայկ Քոչարյանը:
Նրա բնորոշմամբ՝ Իդլիբում քիմիական զենքի կիրառումը պատրվակ էր ԱՄՆ-ի համար՝ սիրիական ավիաբազային հարվածներ հասցնելու համար. «Հարցը բաց է մնում, թե ով էր մեղավոր դրա կիրառման մեջ»:
Ըստ արաբագետի, ԱՄՆ-ի ավիահարվածները քաղաքական տեսանկյունից ուղղված էին Ռուսաստանին, թեեւ նյութական վնասները Սիրիայի նախագահ Բաշար Ասադի ուժերը կրեցին. «Սիրիայի տարածքում ԱՄՆ-ի եւ ՌԴ-ի օդային համագործակցությունն առկախվեց»:
Կարդացեք նաև
Արաբագետի կարծիքով՝ առաջիկայում ռուս-ամերիկյան հարաբերություններում սառնություն կնկատվի, յուրաքանչյուրն իր հերթին փորձելու է լարել իրավիճակը Մերձավոր արեւելքում:
Բանախոսն անդրադարձավ նաեւ այսօր Եգիպտոսում տեղի ունեցած ահաբեկչությանը. «Թիրախավորվել են քրիստոնյաները: Եգիպտոսի հայերի դեմ միտված գործողություններ չկան, բայց նրանք, լինելով Եգիպտոսի քաղաքացի, ահաբեկչության կենտրոնում հայտնվելու նույն ռիսկերն ունեն, ինչպես եւ մյուս բնակիչները»:
Հիմնականում արաբագետից սպասում ես ոչ թե ծեծված արտահայտություններ և անդեմ մեկնաբանություններ, այլ արաբալեզու աղբյուրների նյութերի և հարապարակումների հիման վրա արված վերլուծություններ, այսինքն թեմայի ավելի խոր և հանգամանալից ուսումնասիրություն։ Հիմա այս դասախոսի ասվածը ինչով է տարբերվում շաբլոն մեկնաբանություններից, թող պատասխանի ինքը։ Ես ոչ մի նոր բան չգտա այս նյութում։