Կիրակի՝ ապրիլի 2-ին, Հայաստանի Հանրապետությունում անցկացված խորհրդարանական ընտրությունների արդյունքում խորհրդարան են անցել 4 ուժեր՝ Հայաստանի Հանրապետական կուսակցությունը, «Ծառուկյան» եւ «Ելք» դաշինքները եւ Հայ Հեղափոխական Դաշնակցությունը:
Ազգային ժողով կանցնեն այս քաղաքական ուժերի՝ համամասնական եւ ռեյտինգային ցուցակներով առաջադրված պատգամավորները: Այսպիսով՝ ռեյտինգային ընտրակարգով Հանրապետական կուսակցությունից Ազգային ժողով կանցնի 27 պատգամավոր, «Ծառուկյան» դաշինքից՝ 15 պատգամավոր, «Ելք» դաշինքից՝ 4 պատգամավոր եւ Հայ Հեղափոխական Դաշնակցությունից՝ 3 պատգամավոր: Ռեյտինգային ընտրակարգով խորհրդարան է անցել 49 պատգամավոր:
ԱՄԻ ՉԻՉԱԿՅԱՆ
«Առավոտ»
Կարդացեք նաև
08,04.2017