Լրահոս
Օրվա լրահոսը

Ծանո՞թ եք կաշառք բաժանելու դեպքերի

Ապրիլ 10,2017 14:30

Aravot.am-ը մինչ կիրակի՝ ապրիլի 2-ի խորհրդարանական ընտրությունները, իր ընթերցողներից հետաքրքրվել էր, թե արդյոք ծանո՞թ են կաշառք բաժանելու դեպքերի:
Հարցման մասնակիցները ունեին պատասխանի 5 հնարավորություն՝ «ես եմ առաջարկել», «առաջարկել են, չեմ ընդունել», «առաջարկել են, ընդունել եմ եւ քվեարկելու եմ կաշառք տվողի օգտին», «առաջարկել են, ընդունել եմ եւ քվեարկելու եմ այլ ուժի օգտին», «չեն առաջարկել»:

Այսպիսով՝ ըստ մեր հարցման արդյունքների, հարցվածների մեծամասնությանը՝ 45 տոկոսին, կաշառք չեն առաջարկել: 30 տոկոսը պատասխանել է, որ իրեն առաջարկել են եւ չի ընդունել: 16 տոկոսը պատասխանել է՝ առաջարկել են, ընդունել են եւ պատրաստվում են քվեարկել այլ ուժի օգտին, 5 տոկոսին առաջարկել են, եւ նրանք պատրաստվում են քվեարկել կաշառք տվողի օգտին: Հարցման մասնակիցների 4 տոկոսն էլ պատասխանել է, որ իրենք են կաշառք առաջարկել:

 

ԱՄԻ ՉԻՉԱԿՅԱՆ

«Առավոտ»

08,04.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930