Լրահոս
Օրվա լրահոսը

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը մերժեց` ընտրությունները անվավեր ճանաչելու մասին դիմումը

Ապրիլ 10,2017 00:30

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ապրիլի 9-ին, ինչպես արդեն տեղեկացրել ենք, քննում էր «Կոնգրես-ՀԺԿ» դաշինքի դիմումը: Դիմումը բաղկացած էր 121 էջից, և որով դաշինքը պահանջում էր անվավեր ճանաչել ապրիլի 2-ին տեղի ունեցած խորհրդարանական ընտրություններ արդյունքները:

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանն ասաց, որ դիմումում առկա են բառ առ բառ կրկնությունների հատվածներ, ինչին Տիգրան Եգորյանը պատասխանեց, որ տեխնիկական խնդիրներ են ունեցել: Տիգրան Մուկուչյանը նկատեց, որ դիմումում չկան նաև փաստեր ու խնդրեց փաստեր ներկայացնել, Տիգրան Եգորյանը որպես օրինակ բերեց Արտաշատի խճուղին և ասաց, որ իրենք հայցում են ԿԸՀ-ին ստուգել հասցեները և ըստ դրա որոշում կայացնել. «Բոլոր հասցեները մենք չենք ներկայացրել դիմումի մեջ, քանի որ այդ հասցեները ընդամենը համապատասխան տեխնիկական ծրագրի որոնմամբ դուրս են բերվել ոստիկանության կողմից պաշտոնապես հրապարակված ընտրողների ցուցակներից: Այսինքն՝ դրանց ստուգումը հնարավոր է և իրատեսական, ընդամենը այդ ցուցակները համադրելով»:

Տիգրան Մուկուչյանի հաջորդ նկատառումը վերաբերվում էր հղումներին. «121 էջ է, 1 հղում «Ընտրական օրենսգրքի» որևէ հոդվածի չկա: Փոխարենը՝ վկայակոչվում է «Հանրաքվեի մասին» օրենքը « … ղեկավարվելով «Հանրաքվեի մասին» օրենքով անվավեր ճանաչեք ընտրությունների արդյունքները: Ըստ Ձեզ, իրավական հիմնավորման տեսանկյունից չպե՞տք է լինեին իրավական հիմնավորումներ՝ «Ընտրական օրենսգրքի» վրա հենված: Եվ «Հանրաքվեի մասին» օրենքը ինչո՞ւ եք վկայակոչել»: ԿԸՀ ղեկավարը նկատեց նաև, որ դիմումը բացառապես վերաբերվում է դիտորդների ներկայացրածին. «Սրանից կարելի՞ է ենթադրել, որ կուսակցական շահեր ունեցող անձինք, որոնք եղել են տեղամասային կենտրոններում, ոչինչ չեն նկատել, ամեն ինչ համարել են նորմալ: Եվ միայն անկախ դիտորդական առաքելություն իրականացնող դիտորդներն են նկատել խնդիրները»:

Տիգրան Եգորյանը պատասխանեց. «Մենք դա գիտենք, պարոն Մուկուչյան: Բայց ես ուզում եմ հարցին պատասխանել հետևյալ տեսանկյունից՝ այս հարցը բազմիցս քննարկվել և արծարծվել է: Այս առումով մեր դիրքորոշումը հետևյալն է՝ մենք ներկայացրել ենք ԿԸՀ-ին դիմում, որում ամփոփված են փաստեր, որոնք ներկայացված են ընտրություններին մասնակցող տարբեր կարգավիճակներ ունեցող տարբեր անձանց կողմից, և մեզ համար նշանակություն չունի, թե դրանք կոնկրետ որ կուսակցության կամ դիտորդական առաքելության ներկայացուցիչներ են: Մեզ համար էական է այդ գործընթացին»:

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը մերժեց «Կոնգրես-ՀԺԿ» դաշինքի դիմումը: Տիգրան Մուկուչյանի որակմամբ՝ դիմումները «Ընտրական օրենսգրքին» ոչ համապատասխան են մուտք արվել Կենտրոնական ընտրական հանձնաժողով:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930