Լրահոս
Օրվա լրահոսը

«Չեմ ուզում հավատալ, որ սա Ձեր գրածն է կամ Դուք նույնիսկ կարդացել եք այն ստորագրելուց առաջ». Կարեն Կարապետյանի կոչի առիթով

Ապրիլ 09,2017 23:00

Մեծարգո Կարեն Կարապետյան,
Վարչապետ Հայաստանի Հանրապետության

Այն, որ կան Հայաստանից դուրս ապրող խիստ անորոշ թվով, հաստատ ոչ 7 միլիոն մարդիկ, ովքեր իրենց հայ են համարում և իրապես մտահոգված են իրենց ու Հայաստանի ներկայով ու ապագայով, բայց հուսահատված ու թևաթափ չգիտեն` ինչ անել, կասկածից վեր է: Ձեր կոչը` որպես բարեփոխության վարչապետի, հենց սրանց է, որ պիտի հույս ներշնչեր ու կողմնորոշեր, բայց հավատացնում եմ Ձեզ, որ այն իր գաղափարական բովանդակոթյամբ ու լեզվական մակարդակով երիցս խորացնելու է նրանց տագնապը: Անձամբ ես չեմ ուզում հավատալ, որ սա Ձեր գրածն է կամ Դուք նույնիսկ կարդացել եք այն ստորագրելուց առաջ, ինչը, իհարկե, չի նվազեցնում Ձեր մեղքի բաժինը:

Այս հեղհեղուկ ու փքուն հռետորաբանությունը հենց սկզբից մատնում է շարադրողի մտավոր մակարդակը, նրա հարգանքի պակասը իր հասցեատիրոջ և նրա կատարյալ անտարբերությունն ու անպատասխանատվությունը իր իսկ խոսքի և գործի նկատմամբ: Բայց երևի, ըստ սովորության, ամեն ինչ չբարդենք մեկի վզին, որովհետև ցավն, ըստ էության, շատ ավելի խորն է, մեզ մոտ մասնագիտություն է դարձել խոսել ոչինչ չասելու` բառերն ու հասկացություններն անստույգ ու սնամեջ շարադասությամբ պոչ-պոչի սոսնձելու արվեստը` (միասնականություն, հավաքական ուժ, համահայկական, մշակույթ, սփյուռք, …և այլն): Իսկ ցավալին այն է, որ այդ մասնագիտությունը մեծ պահանջարկ ունի մեր իրականության մեջ: Առայժմս այսքանը:

Հարգանքներով`
Ազատ Մաթյան
Մարտ 2017, ԱՄՆ, Լոս Անջլես

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930