ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը ցավակցական հեռագիր է հղել Եգիպտոսի վարչապետ Շերիֆ Իսմայիլին Ղպտիական եկեղեցիներում իրականացված պայթունների հետևանքով տասնյակ զոհերի կապակցությամբ։ Հեռագրում մասնավորապես ասված է․
«Մեծարգո պարոն վարչապետ, ապրիլի 9-ին Տանտայի և Ալեքսանդրիայի Ղպտի Ուղղափառ եկեղեցիների դեմ ահաբեկչական գործողությունները, որոնք տասնյակ անմեղ մարդկանց կյանք խլեցին, խաղաղասեր մարդկության զայրույթն ու խորը վրդովմունքն առաջացրեցին։
Այս ծանր պահին, երբ բարեկամ Եգիպտոսը սգում է իր անմեղ զավակների կորուստը, մեր համերաշխությունն ու աջակցությունն ենք հայտնում Ձեզ և մեր անկեղծ ցավակցությունն ու վշտակցությունը հայտնում զոհվածների և վիրավորների ընտանիքներին»։