Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Արամ Մանուկյանի առողջական վիճակը մնում է վատ». Իննեսա Պետրոսյան

Ապրիլ 09,2017 21:22

«Սասնա Ծռեր» զինված խմբի անդամ Արամ Մանուկյանի պաշտպան, փաստաբան Իննեսա Պետրոսյանի համոզմամբ, իր պաշտպանյալի նկատմամբ դատարանի որոշումը կլինի քաղաքական: Նշենք, որ Արամ Մանուկյանի մասով քրեական գործի նախաքննությունն ավարտվել է:

«Իմ պաշտպանյալներ՝ հայր եւ որդի Պավել ու Արամ Մանուկյանների նկատմամբ առաջադրված մեղադրանքների հետ համամիտ չեմ, անօրինական մեղադրանքներ են, որովհետեւ Պավել Մանուկյանի դեպքում ասում են՝ վնասազերծել են, բայց դա վնասազերծում չի եղել, այլ գնդակահարել են՝ շատ ծանր մարմնական վնասվածքներ պատճառելով, ինչի վերաբերյալ կա փորձագետի  եզրակացություն եւ մինչ օրս Պավելի վիճակը ծանր կայուն է: Նա ձեռք բերեց լրացուցիչ հաշմանդամություն, իսկ Արամ Մանուկյանը, որն այդ պահին ընդամենը փորձել է  օգնել հորը, եւ բոլորն էլ խնդրել են, որ չկրակեն Պավելի որդու վրա, անխնա կրակ են արձակել այդ երիտասարդ երեխայի վրա: Հետո նախաքննության ընթացքում բերեցին ու առաջադրեցին հոդվածներ, որոնք այդ ժամանակ, ըստ էության, չպետք է առաջադրեին, այն է՝ շենք- շինություն գրավելը, պատանդ վերցնելը եւ այլն, բայց չէ որ նույն այդ հոդվածներն ունեն խրախուսական նորմեր, եւ Պավել Մանուկյանն ու մյուսները այդ ամենը կատարել էին քաղաքական նկատառումներից ելնելով»,- նախաքննության մասին ասաց փաստաբանը:

Ըստ նրա, իր պաշտպանյալների գործողությունները ապստամբություն էր, եւ նախապես իշխանություններն այլ բան էին խոստանում՝ եթե ինքնակամ հանձնվեն. «Ասում էին՝ հանձնվեք եւ կկիրառվեն այդ խրախուսական նորմերը, այս դեպքում տեսնում ենք՝ իրենց խոսքի տերը չեղան եւ մեկը մյուսի հետեւից ծանր մեղադրանքներ առաջադրեցին մեր պաշտպանյալներին»:

Փաստաբանի խոսքով, անազատության մեջ նույնպես խախտվել են իր պաշտպանյալների՝ կյանքի, առողջության, բուժօգնություն ստանալու իրավունքները: Նա հիշեցրեց, որ իր պաշտպանյալին շատ ծանր վիրահատությունից հետո տեղափոխել էին վատ պայմաններով դատապարտյալների հիվանդանոց՝ առանց բուժօգնություն ստանալու. «Միայն եվրոպական դատարան դիմելուց հետո փոքր-ինչ բարելավվեց նրանց առողջական վիճակը: Մինչ օրս Արամ Մանուկյանի առողջական վիճակը մնում է  վատ, նա ամեն օր ջերմում է, եւ որեւէ մեկը այդ կապակցությամբ բժշկական որեւէ միջոցառում չի ձեռնարկում, չեն փորձում պարզել՝ այդ երիտասարդը, ինչու է այդ երիտասարդը մի քանի վիրահատություններից հետո շարունակում  այդպիսի վիճակում մնալ»:

Հիշեցնենք, որ Արամ Մանուկյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 218 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (պատանդ վերցնելը) եւ 235 հոդվածի 3-րդ մասով (ապօրինի զենք զինամթերք ձեռք բերել, իրացնել, պահել, փոխադրել:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (3)

Պատասխանել

  1. Հ.Շ. says:

    Հանցագործներ են: Բաղդաւոր են որ ողջ մնացին: Հիմա գոնէ մարդավայել կերպով թող դիմագրաւեն իրենց արարքների հետեւանքները:

    Պավլոն իր տղուն ապագան ել չպիտի խորտակեր, զայն իր հետ քաշելով – կամ թոյլ տալով որ իրեն միանայ – այդ անմիտ եւ ապարդիւն գործողութեան մէջ:

    Շատ ցաւալի է:

    • Հ.Շ. says:

      իսկ «փաստաբանուհին» կատարեալ joke մըն է

      ըստ իրեն, եթէ հանցագործութիւնը կատարուած է «քաղաքական նկատառումներից ելնելով», անոր հեղինակը պէտք է որ անպա՞րտ արձակուի…

      դժբախտաբար, Պետութիւնը ստիպուած է խիստ կերպով հետապնդելու այդ թղթածրարները, կանխարգելու համար նմանօրինակ բիրտ եւ մահացու արարքներ

      մինչ եթէ մեղմ մօտենայ, ուղղակի քաջալերելու է անոնց կրկնութիւնը

      այս է պարզ իրականութիւն,
      եւ գոնէ փաստաբանը պիտի որ սա հասկանա,
      փոխանակ ինքզինք քաղաքական ակտիվիզտ համարելու

  2. Հ.Շ. says:

    Պաշտոնական պարզաբանում Արամ Մանուկյանի առողջական վիճակի մասին

    https://www.aravot.am/2017/04/10/876602/

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930