Երևանի ավագանու ընտրություններում ՀՀԿ ցուցակը գլխավորում է գործող քաղաքապետ, ՀՀԿ ԳՄ անդամ, Երևանի կառույցի պատասխանատու Տարոն Մարգարյանը, ՀՀԿ ցուցակի երկրորդ համարն է գրոսմայստեր Սմբատ Լպուտյանը, երրորդը՝ Հովիկ Մուսայելյանը:
Aravot.am-ը ՀՀ ժողովրդական արտիստ Հրանտ Թոխատյանից հետաքրքրվեց` ինչո՞ւ է այս անգամ իր անունը բացակայում Երեւան քաղաքի ավագանու ՀՀԿ ցուցակից:
«Ես վաղուց էի դիմում գրել»,-ասաց դերասանը: Մեր հարցին` արդյոք անպտո՞ւղ էր համարում իր աշխատանքը եւ այդ էր պատճառը, որ դիմում է գրել, Հրանտ Թոխատյանը պատասխանեց. «Կարծում եմ այո, որովհետեւ ես ավելին էի ակնկալում, բայց այդ ավելին հնարավոր չէր: Կարծում եմ, որ դա ինձ համար զուտ ժամանակի վատնում էր: Գուցե գան ուրիշները եւ ավելին կարողանան անել, դա իմ անելիքը չէ»:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ
Կարդացեք նաև
Լուսանկարը` armeniasputnik.am-ի